Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ամերիկացիները քցեցին քրդերին, հանուն Թուրքիայի հետ մեծ դաշինքի` առջևում Ղարաբաղն է (Տեսանյութ)

Այսօր արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ ամերիկյան զորքերը մի քանի շաբաթվա ընթացքում դուրս կբերվեն Սիրիայի տարածքից: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ քրդերը ամերիկացիների օգնությամբ վերահսկում են Սիրիայի տարածքի 27 տոկոսը: Դա քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ նրանց թվաքանակը Սիրայում չի գերազանցում նույնիսկ 10 տոկոսը:

Նշենք նաև, որ քրդերը ռազմավարական դեր էին կատարում ամերիկացիների համար երկու պատճառով:

Նախ քրդերի գործոնը լեգիտիմ հիմքի ապահովումն էր ամերիկացիների ռազմական ներկայության համար: Որևէ այլ լեգիտիմ հիմք ամերիկացիները չունեին Սիրիայում մնալու համար, քանզի չափավոր ընդդիմադիր խմբավորումների գործոնի օգտագործումը ամբողջովին ձախողվեց և Վաշինգտոնը ստիպված մնացել էր քրդերի հույսին:

Քրդերին աջակցելու երկրորդ պատճառը ավելի ռազմավարական բնույթ ուներ: Բանն այն է, որ ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերում, Միջին Արևելքի հետ կապված, տարածաշրջանում չկա մշտական ռազմավարական դաշնակցության ծրագիր՝ կոնկրետ մեկ երկրի հետ:

Ամերիկացիները չեն հավատում «մշտական գործընկեր» հասկացությանը, այլ համոզված են, որ ցանկացած երկրի հետ դաշնակցելիս պետք է հակակշռել նրա հետ նաև այլ գործընկերով և կիրառելով «բաժանիր որ տիրես» հայտնի բրիտանական կայսրության սկզբունքը, որպեսզի բոլորին հնարավոր լինի պահել իր ազդեցության գոտում:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ Թուրքիան առանց իր հակադիր սպարինգ գործընկերոջ էր մնացել, ամերիկացիները փորձում էին ամեն կերպ լուծել այդ խնդիրը, բայց ապարդյուն:
Հունաստանը դուրս էր եկել այդ հակամարտության դաշտից, և փաստացի միակ գործոնը Թուրքիային հակադրելու համար մնացել էին քրդերը:

Ամերիկացիները սկզբից ստեղծեցին Իրաքյան Քրդստան, իսկ հետո նպատակադրվել էին ստեղծել Սիրիական Քրդստան: Այս բոլոր գործընթացների նպատակը մեկն էր, Թուրքիային հակակշռելու համար նոր գործոն ստեղծել, ինչը տեղավորվում էր ԱՄՆ-ի արդեն ավանդական դարձած քաղաքականության ռազմավարության մեջ:

Սակայն որոշ գործոնների պատճառով ամերիկացիների ռազմավարական ծրագրերը արագ փոխվեցին, իրավիճակից ելնելով, քանզի Թրամպի վարչակազմը գեր-գերակա համարեց Իրանի հարցի լուծումը:

Սիրիայից զորքերի դուրս բերումը աննախադեպ զիջում է նշանակում Անկարայի ուղղությամբ: Դա սովորաբար բնորոշ գործելաոճ չէ ամերիկացիների համար: Կարծում եմ, որ Թրամպի այս քայլը միանշանակ չի ընդունվի ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական վերնախավի կողմից: Այս որոշումը կապում են ներկայիս պետքարտուղար Մայք Պոմպեոյի և գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Հիշեցնենք, որ այս երկու գործիչները միշտ համարվել են ծայրահեղ թուրքամետ գործիչներ: Եվ ստացվում է, որ քրդերի զոհաբերումն  ավելի կարևոր է  Թրամպի այսօրվա շրջապատի համար, քանզի նրանք ունեն մեծ սպասումներ Անկարայից:

Որոնք են այդ սպասումները, դժվար չէ կռահել, որ դա կապված է Իրանի հետ: Շարունակելով այս ուղղությունը, արդեն զարմանալի չէր, որ Բոլթոնը հայերին առաջարկում էր հրաժարվել հին կաղապարներից: Նույն տրամաբանության մեջ պիտի դիտարկել նաև ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, Մամեդյարովի լավատեսությունը, Քոչարյանի ձերբակալությունը, Ղարաբաղի ուժային կառույցների դերի նվազեցման փորձը և այնտեղ դրածո-ղեկավար նշանակելու մտադրությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan