Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները

Հայաստանի երրորդ հանրապետությունը 27 տարվա ընթացքում ունեցել է 15 վարչապետ: Այն տարածված տեսակետը, թե տնտեսությունը պետք է ղեկավարի տնտեսագետը, Հայաստանի պարագայում այնքան էլ չի աշխատում: Հայաստանի տնտեսությունը  ղեկավարել են տարբեր մասնագիտությունների տեր անձինք՝ ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող:

Zham.am-ն այս հրապարակմամբ ամփոփել է, թե ինչ մասնագիտություններ են ունեցել  ՀՀ 15 վարչապետները:

Այսպես, Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնագիտությամբ լրագրող է:

Նա սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: Փաշինյանը վերջին կուրսում հեռացվում է համալսարանից:
Ս/թ ապրիլի 29-ին Երևանի պետական համալսարանը հայտարարություն տարածեց այն մասին, որ պատրաստ է դիմել ԿԳՆ՝  Նիկոլ Փաշինյանի ուսման վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար, ինչից սակայն Փաշինյանը հրաժարվեց:


Խորհրդարանական հանրապետության առաջին և 2007-2008 թթ. վարչապետ Սերժ Սարգսյանն ունի բանասերի մասնագիտություն:

Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը նաև շախմատիստ է և զբաղեցնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:

2016-2018 թթ. վարչապետ Կարեն Կարապետյանը մաթեմատիկոս է:

Կարեն Կարապետյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Տնտեսագիտության դոկտոր է:

2014-2016 թթ.  վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսագիտական կրթություն ունի:

Հովիկ Աբրահամյանը  սովորել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումում, ապա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

2008-2014 թթ.  վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես տնտեսագետ է:

Տիգրան Սարգսյանը կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Պլանավորման և  էկոնոմիկայի ֆակուլտետում, ապա Սանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը տնտեսագիտության դոկտոր է:


2000-2007 թթ. երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ունեցել է ինժեների մասնագիտություն:

Անդրանիկ Մարգարյանը  կրթությունը ստացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում՝  ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։

1999-2000 թթ.  վարչապետ Արամ Սարգսյանը մասնագիտությամբ ճարտարագետ է:


Արամ Սարգսյանը կրթությունը ստացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում, ունի ճարտարագետ-շինարարի որակավորում:

1999 թ. հունիս-հոկտեմբեր երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանը սովորել է Ֆիզիկակական կուլտուրայի ինստիտուտում, որից հետո 4 տարի հարազատ գյուղի դպրոցում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

1998-1999 թթ վարչապետ Արմեն Դարբինյանը ևս տնտեսագիտական կրթություն ունի:

Նա սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բակալավրատում, ապա ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։


1997-1998 թթ վարչապետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է:

Ռոբերտ Քոչարյանը սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:


1996-1997 թթ վարչապետ, Հանրապետության ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է:


Նա սովորել և ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ֆիզիկակամաթեմատիկական գիտությունների թեկնածու է:

1993-1996 թթ վարչապետ Հրանտ Բագրատյանը ևս տնտեսագիտական կրթություն է ստացել:

Նա կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա շարունակել է Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում: Հրանտ Բագրատյանը տնտեսագիտության դոկտոր է:

1992-1993 թթ վարչապետ Խոսրով Հարությունյանը մասնագիտությամբ ճարտարագետ է:

Հարությունյանը բարձրագույնը կրթությունը ստացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:


1991-1992 թթ վարչապետ Գագիկ Հարությունյանը, ով այժմ Բարձրագույն դատական խորհուրդի նախագահն է, մասնագիտությամբ իրավաբան է:

Նա սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրատում, այնուհետև ասպիրանտուրայում: Հարությունյանը իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է, նա ունի նաև դատավորի որակավորման բարձրագույն դաս:


1990-1991 թթ. վարչապետ Վազգեն Մանուկյանը մաթեմատիկոս է:

Մանուկյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, ապա Մոսկվայի պետական համալսարանում: Վազգեն Մանուկյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ է:


Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan