Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը
Դիտել նաև
Բոլոր քանդիչ, սկանդալային ծրագրերը ԿԳՄՍ-ից են ելնում․ պատգամավոր
PR և սուտ, այստեղ դուք անգերազանցելի եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ականներին
Փակում են ԳՈՅ թատրոնը, սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված հոգևոր Հայաստանի դեմ. Լիլիթ Գալստյան
Հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել․ Լիլիթ Գալստյան
Վայքի ավագանու անդամը գնել է Վահե Մակունցի հանքարդյունաբերական ընկերությունները և ընդլայնում է բիզնեսը
Հայտնի են Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձեւավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին նշանակել էր ՀՀ մշակույթի նախարար: