390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» «Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ)
15
Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին Նիկոլ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ․ Լևոն Քոչարյան Ի՞նչ որոշում կկայացնի Թրամփը Վրաստանի ներկայիս իշխանության նկատմամբ, և ո՞րն է ԱՄՆ-ի առաքելությունը մեր տարածաշրջանում Կատարված հանցագործությունը քաղաքական դրդապատճառներ ունի Ժողովուրդ, փչովի նավակները նախապատրաստեք. սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ Պատերազմ Արցախում
Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան Հարուցված է քրեական վարույթ Երևանի 147 մանկապարտեզի վերաբերյալ Լևոն Քոչարյանը ՔՊ-ին հասցնում է հոգեխանգարման․ «Կարճ ասած» ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Սա թուրքական թիրախ է` ասում եմ որպես թուրգագետ. Ռուբեն Մելքոնյան Արարատում հեղեղումների ենթարկված տարածքներում համաճարակային իրավիճակը կայուն է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով Եթե նման դեպք տեղի ունենար իշխանական ներկայացուցչի հետ, կրկին այսպիսի լռություն կլինե՞ր «Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում Փաշինյանի դավաճան պապն ու Հիտլերի Մեծ Հայաստանի ծրագիրը (տեսանյութ) «Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Ցուցարարների դեմ կիրառված` արգելված «Զшրյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ) Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում են Պապիկյանի շրջապատի հետ. Մանուկյանը՝ Փաշինյանին «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով 17 տարեկան աղջկան ձերբակալում են, դա նորմա՞լ է․ Գառնիկ Դանիելյան Ձեր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը չի․ Դուք քաղաքական քամելիոն եք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների և գործարարների հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Մասնավորապես, դեկտեմբերի 14-ին Աննա Հակոբյանը հյուրընկալվել է «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և տիկնոջը՝ Հյուգեթ Գաբրաշին: Հանդիպմանը ներկա էին նաև «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամի նախագահ Թերեզա-Ժենդրո Հակոբյանը, «Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ժան-Վահե Նիգոլյանը, «Ալիանս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Ալֆրեդ Բագջյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը, «Հակոբ Թոփալյան» հիմնադրամի նախագահ Անի Մեսրոպյանը, ով նաև Ժնևի հայկական դպրոցի տնօրենն է, Ճարտարապետ Իռմա Ավագյանը, «Ֆրագման» ասոցիացիայի ղեկավար Րաֆֆի Գարիբյանը:

 


Հանդիպմանը շվեյցարահայ բարերարները ներկայացրել են իրենց ծավալած գործունեությունը ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել նոր ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում: «Ֆրանսիական ասացվածք կա, ըստ որի, լավ սկսած բարեգործությունը ինքնըստինքյան է լինում: Ժնևում գործող հայկական հիմնադրամները միասնական են, և միշտ հավաքվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Դրանով է պայմանավորված շվեյցարահայ համայնքի ուժեղ լինելը»,- ասել է Վահե Գաբրաշը: Րաֆֆի Գարիբյանն էլ նշել է, որ ընդունված է կարծիք է, որ սփյուռքը անհրաժեշտ է Հայաստանին, «բայց սփյուռքը հենց Հայաստանի մեջ պետք է գործի, և հենց դա է պատճառը, որ դիմել եմ և ստացել Հայաստանի քաղաքացիություն»,- ասել է Րաֆֆի Գարիբյանը՝ հավելելով, որ Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ոգևորվել է և որոշել, որ պետք է ստանա Հայաստանի Հանրապետության անձնագիր և իր գործունեությունը ծավալի նաև հայրենիքում:

Նույն օրը Աննա Հակոբյանը հյուրընկալվել է նաև սփյուռքահայ մեծ բարերար «Պողոսյան հիմնադրամ»-ի նախագահ Ալբեր Պողոսյանին և տիկնոջը Մոգջան Պողոսյանին: Հանդիպմանը ներկա էին գործարար Մարկ Ավակյանը, «Ավակյան գորգեր» գործարանի սեփականատեր Հակոբ Ավակյանը, արտիստ Պիեռ Քուքճյանը: Դեկտեմբերի 15-ին Աննա Հակոբյանը այցելել է աշխարհահռչակ «Ֆրանկ Մյուլեր» գործարան և հանդիպել գործարար Վարդան Սրմաքեշին և Արդեն Շելեֆյանին: Նույն օրը երեկոյան տիկին Հակոբյանը հյուրընկալվել է Թալին Ավագյանի տանը, հանդիպել ՀԲԸՄ Շվեյցարիայի կոմիտեի կանանց:

Վերոնշյալ բոլոր հանդիպումների ժամանակ, շնորհակալություն հայտնելով ներկաներին համայնքում ակտիվ գործունեության, ինչպես նաև Հայաստանին ու հայ ժողովրդին տասնյակ տարիներ շարունակ տարբեր ծրագրերով աջակցելու համար, Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, մանրամասն պատմել, թե գործունեության այս կարճ ժամանակահատվում ինչպիսի ծրագրեր են իրականացվել և հիմնադրամներն ինչպիսի նպատակներ են հետապնդում ու ինչպիսի ծրագրեր են նախատեսում իրականացնել առաջիկայում:

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հնչել են ապագա համագործակցությանն ուղղված մի շարք առաջարկություններ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan