Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին
Դիտել նաև
ՀՖՖ-ն կմնա Փաշինյանի ու ՔՊ «հովանու ներքո»
Ադրբեջանի նախագահական ընտրությունում թեկնածուների թիվը հասել է 6-ի
Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահի որակներին չի համապատասխանում. հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ. Վարդան Մինասյան (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանը փորձում է նաև դատական եղանակով «լռեցնել» մարդկանց. նա դատի է տվել Աննա Մկրչյանին ու Անժելա Թովմասյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու երկրների միջև միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերը, նպաստել հայ-ղազախական բազմակողմ համագործակցության ներուժի բացահայտմանը: