Հրապարակվել է Անկարայում գնացքների բախման տեսանյութը
Օրեր առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած արագընթաց գնացքի և լոկոմոտիվի բախումը, վերջին տվյալներով, 9 մարդու կյանք է խլել, 48-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին. Անկարա-Կոնիա երթուղով շարժվող գնացքը բախվել էր մանևրային լոկոմոտիվին:
Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Արդեն երեք կասկածյալ է ձերբակալվել, որոնք Թուրքիայի Պետական երկաթուղային ճանապարհների աշխատակիցներ են:
Zham.am