Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
16
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Կլասիկ ցավը տանելուց» մինչև «Աշոտյան, դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք». տարվա քաղաքական մտքի գոհարները

Անհերքելի է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում իր պատվավոր տեղն է վաստակել նաև վեցերորդ գումարման Ազգային Ժողովը՝  իր սկանդալներով, զավեշտալի արտահայտություններով և սուր բանավեճերով:

Այդ արտահայտությունների մեծ մասն արդեն թևավոր խոսք է դարձել և հավակնում է դեռ երկար տարիներ պահպանել իր վաղեմության ժամկետը:

Zham.am-ն այս հրապարակմամբ որոշել է անդրադառնալ անցած գումարման խորհրդարանի ինտրիգներին և թևավոր խոսքեր դարձած արտահայտություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրության ժամանակ խորհրդարանում թեժ էր. իշխանական ՀՀԿ-ի և ընդդիմության միջև բանավեճերը մի շարք թևավոր խոսքեր «ծնեցին»:

«Պարոն Աշոտյան, բա դուք սիրելու բան եք»՝ Էդմոն Մարուքյանն այսպես դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին:

«Ասում եք` եկեք միմյանց սիրենք, դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրենք։ Ասեք, իմանամ` ցերեկներն ինչու չենք կարողանում թռչել Եվրոպա։ Պերիկլեսի մասին եք խոսում, դուք ձերոնց մասին խոսեք. ձերոնցից մարդ կա, իրենց գյուղի հրապարակն իր անունով է դրել։ Ես 31 տարեկանում իմ ընտրատեղամսում հաղթեցի ձեր սիրելի Վիկտոր Դալլաքյանին, որին ամբողջ պետությունն ու պետականությունն է աջակցել։ Բա, հիմա ու՞ր է ինքը։ Վանաձորի սրճարանների մասին եք ասում, բա, դուք Մասիվի սրճարաններում չեք եղել, ձերը միայն Մարիոթի սրճարաններն են և այլն»։

Իրապես չենք սխալվի, եթե ասենք, որ նախորդ խորհրդարանի համն ու հոտն ապահովողներից մեկը, եթե ոչ առաջինը ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանն էր:

Նրա ելույթները խորհրդարանի ամենաանկեղծ և խարիզմատիկ ելույթներն էին, որոնք դեռ երկար կհիշվեն: Արամ Մանուկյանի կուլտուրական և գրագետ մարդ լինելու վերաբերյալ ելույթին, որը 5-րդ գումարման խորհրդարանի ժամանակ էր, թերևս քիչ է զիջում Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ելույթը՝ 

«Մի ժողովուրդ, որ իր պաշտպանության նախարարին բոշա անվանի, էտի եղավ երկի՞ր, էտի եղավ բանա՞կ: Պաշտպանության նախարարից չենք վախում, կաթողիկոսից չենք վախենում, գոնե Աստծուց վախենանք, արա, տենց չի կարելի: Հլը թողեք թող աշխատի: Հլը նոր ծրագիր ա կազմել 7 տարվա, Վիգեն Սարգսյանը 7 տարի Պաշտպանության նախարարն ա, արդեն մարդը ծրագիրը գրե, նստե վրեն: Էլ մի մոգոնեք էսյան, էնյան, 7 տարի մենք պտի օգնենք Վիգեն Սարգսյանին, որ մեր բանակն ուժեղանա, հզորանա, որ թուրքի հերն էլ անիծենք»:

Իսկ իր վաղեմի ընկերոջ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի վրա հարուցված հայտնի տուշոնկայի գործը Սարոյանին շատ տխրեցրել և վրդովվեցրել էր՝ 


«Ո՞նց կարայի ես իմանայի, որ էտի տենց բան ա անում, որ իմանայի, բա խայտառակ չէի անի՞։ Ո՞նց ա հիմա իմ երեսին նայելու, ո՞նց, ինձ հետ հիմա ի՞նչ ձևի ա շփվելու։ Ես իմ հորից էլ կհրաժարվեի, եթե տենց բան աներ։ Մի մարդ, ո՞նց կարող ա իջնել այդ աստիճանի, չգիտեմ․․․Մանվելն ի՞նչ չուներ, Մանվելը մնացել էր տուշոնկի՞ն… շուկա, հացի գործարան, խի էս պետությունը մեզ թողել էր սովա՞ծ, ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի»:

Խորհրդարանում խարիզմայով և դրական կերպարով Սեյրան Սարոյանին չի զիջում ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը, որի գրեթե յուրաքանչյուր խոսք թևավոր խոսք է դառնում:

Քանի որ դրանք շատ են, մենք առանձնացրել ենք Սահակյանին վերջին հարցազրույցից մի քանի հատված՝

«Վերջին հաշվով, Նարեկացին արդեն երկնակամարում է որպես առաքելություն հայոց, էդ էլ ասեմ. Սերժ Սարգսյանի գործողությունների հետեւանքով Գրիգոր Լուսավորիչն ու Նարեկացին ամբողջ աշխարհում հայտնի դարձան որպես քրիստոնյա առաքելություններ»։

«Իհարկե, եթե մարդը չափից դուրս է գալիս, անչափ չի դառնում. ինքը չափից դուրս եկած մարդ է, բայց ինքը անչափ մարդ չէ։ Անչափ մարդը կարող է լինել մի լավ բանաստեղծ»։

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ևս հաճախ է աչքի ընկնում իր սուր ելույթներով, մեջբերում ենք նրա ելույթներից մեկը՝ 

«Եթե գլուխ եք գովում Նիկոլի ստվերի ու շուքի տակ, տղերք, եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3-րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու: Այս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, բայց մի թափահարեք»:

Սեպտեմբերին կայացած ավագանուն ընտրությունները հասարակությանը ձանձրանալու ժամանակ չթողեցին, քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից քաղաքական դաշտը սև-սպիտակների բաժանելուց բացի, սուր ելույթներով աչքի ընկավ նաև Նաիրա Զոհրաբյանը, ով ելույթներից մեկի ժամանակ կասկածի տակ դրեց Հայկ Մարությանի ռիսկը:

«Հայկ Մարությանը գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի:
Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ»:


2017 թվականին համատարած թանկացումների ընթացքում աչքի ընկան նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանը:

Հակոբ Հակոբյանի խոսքով թանկացումը աղքատների վրա չի ազդում, քանի որ, նրանք, այսպես թե այնպես, քիչ են առևտուր անում:

«Ծայրահեղ աղքատների սովորույթի մեջ կա՝ նրանք խուսափում են թանկացող կամ թանկ ապրանքներ գնելուց: Դա ինքնապաշտպանության ինստինկտ է: Պետք է հաշվի առնել՝ աղքատը քիչ է ծախսում, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ինքնակամ, ինքնաբուխ խուսափելու է թանկացած ապրանքներից»:

Գործընկերոջ խոսքերը արդարացնել փորձեց Խոսրով Հարությունյանը, ով սակայն, ավելի լարեց իրավիճակը

«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:

Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտնի տեքստը ևս ամրագրվեց քաղաքական դաշտի պատմության մեջ՝ 

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը»: 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս մշտապես աչքի է ընկել հիշարժան արտահայտություններով:

Ավագանու ընտրությունների ժամանակ Ծառուկյանը Նաիրա Զոհրաբյանին արգելեց խոսել՝

«Նառա, դու սուս»:

Օրեր անց արդեն ԲՀԿ առաջնորդը Զոհրաբյանի թույլ տվեց խոսքել՝ 

«Նառա, հիմա խոսա»:

Դե իսկ, հրապարակումը եզրափակում ենք նախընտրական ուժերի առաջին համարների բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանին ուղղված Գագիկ Ծառուկյանի հայտնի պատասխանով՝ 

«Ես քու կլասիկ ցավը տանեմ... Էդ որ պատգամավոր էին ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Գեւորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար։ Չի կարելի դեմագոգություն անել, Մարուքյան»։

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

                                                                                                               
Շարունակելի…

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan