Զինված ուժերի զարգացման համար պետք է ներդնել 2,5 մլրդ դոլար և լրջագույն աշխատել միջոցներ գտնելու համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստը սկսեց նախաբանով և նշեց, որ այն խոստումները, որոնք տվել են իրենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, պետք է կետ առ կետ կատարեն։ Վարչապետի պաշտոնակատարն, ի թիվս այլ ոլորտների, խոսեց Զինված ուժերի զարգացման անհրաժեշտության մասին և նշեց․ «Զինված ուժերի զարգացման համար պետք է ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար և լրջագույն աշխատանք է պետք տանել այդ միջոցները գտնելու ուղղությամբ։ Խոսք վերաբերում է հավելյալ միջոցներին, որոնց մի մասը պետք է ուղղված լինի զինծառայողների սոցիական վիճակի բարելավմանը»։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։