Ֆելիքս Ցոլակյանը հերքում է առաջիկայում ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերը
Դիտել նաև
Պաշտոնական. Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար
Ֆելիքս Ցոլակյանն ԱԻ նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել
Որ դիմում լինի, կիմանաք. Ֆելիքս Ցոլակյանն իր հրաժարականի մասին
«Փլատակների տակ 56-ամյա տղամարդ կա». նախարար
Նախարարը հանձնարարեց նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը. Տեսանյութ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ինքն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանն ասաց.
«Չկա նման բան: Ես հենց նոր եմ եկել Գյումրիից: Թերթերն ինչ ուզել, գրել են: Լուրերը լիովին անհիմն են»:
Հարցին՝ նա բացառո՞ւմ է, որ առաջիկայում կարող է նման առաջարկ ստանալ, Ցոլակյանը պատասխանեց. «Որևէ բան բացառել հնարավոր չէ, սակայն ես ասում եմ, որ նման բան չկա»։