Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Այս ընտրությունների ամենամեծ անակնկալը մասնակիցների սակավաթիվ լինելն էր (Տեսանյութ)

Եվ այսպես, ավարտվեցին ընտրությունները, արդյունքները այդքան էլ անսպասելի չէին: Փաշինյանի թիմը հավաքեց ձայների ավելի քան 70 տոկոսը: Ծառուկյանը, ինչպես միշտ, երկրորդն էր, իսկ երրորդը դարձավ... Լուսավոր Հայաստանը: Չնչին ձայներ չհերիքեցին ՀՀԿ- ին ապագա ԱԺ-ում լինելու համար:

Անշուշտ, Լուսավորի այսպիսի հաջողությունը և ՀՀԿ-ի նման պարտությունը վերլուծաբանները դեռ երկար կվերլուծեն, սակայն ամենաակնառուն այն էր, որ այս ընտրություններին մասնակցեցին ընտրողների ընդամենը... 48 տոկոսը: Եվ դա հեղափոխությունից ընդամենը... 7 ամիս անց:

Շատերը նշում են, որ այս ցուցանիշը նշելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս անգամ բացակայում էր ընտրակաշառքի գործոնը, ինչը ճիշտ է: Բայց ճիշտ է նաև այն, որ դա պետք է որ կոմպենսացվեր էյֆորիայի գործոնով: Իսկ վերը նշված ցուցանիշը ցույց է տալիս, որ հանրության մեծ մասի մոտ էյֆորիան վերացել է, և մարդիկ առավել սթափ են սկսել գնահատել ներակայիս իրավիճակը:

Սա նշանակում է նաև, որ Փաշինյանի թիմին աջակցել է հանրության այն մասը, որտեղ կամ մնացել է էյֆորիայի մթնոլորտը, կամ էլ կար վախ՝ ՀՀԿ-ի հնարավոր վերադարձի առումով:

Իսկ դա շատ վտանգավոր ցուցանիշ է մի ուժի համար, ով այսպիսի մեծ պաթոսով այս տարվա գարնանը նվաճեց իշխանությունը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ նա ուներ ողջ հանրության գրեթե բաձարձակ մեծամասնությունը:

Մինչդեռ այսօր Փաշինյանին աջակցող այդ զանգվածի ուղիղ կեսն է մնացել: Նույնիսկ այդ մնացած զանգվածի... 70 տոկոսը:

Պարզ է, որ այդ 70 տոկոսը ավանսով տված ձայներ են, և որի ժամկետը երկար չի տևելու, մանավանդ, որ գալիք պառլամենտում այլևս «մեշոկ պապին»՝ ի դեմս ՀՀԿ-ի, այլևս ներկայացված չի լինելու:

Պարզ է նաև այն, որ մարդիկ այդ ավանսը տվել են անձամբ Փաշինյանին, իսկ նրա թիմի 90 տոկոսին ոչ ոք չի ճանաչում: Այնպես որ, Փաշինյանի վարկանիշի հնարավոր անկումը, կարող է արժեզրկել նաև ողջ ԱԺ-ին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Դեկտեմբերի 10 –ից հետո Փաշինյանը ունենալու է թե գործադիր, և թե օրենսդիր մարմնում գրեթե 100 տոկոսանոց աջակցություն, և այլևս «քավության նոխազի» դերում թեկնածուներ չեն լինելու՝ չլուծված խնդիրները իրենց վրա բարդելու համար:

Այնպես որ, հանրության 48 տոկոսից, 70 տոկոս աջակցություն ստացած Փաշինյանին սպասում է դժվար քննություն հանձնել արդեն ողջ ժողովրդի առջև, որից էլ կախված է լինելու թե իր, և թե մեր երկրի ապագան:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan