Հետ դեպի Ֆրանսիական հեղափոխություն. «դեղին բաճկոնները» գիլյոտին են տեղադրել Փարիզում (լուսանկար)
Գրեթե մեկ ամիս Ֆրանսիան համակած «դեղին բաճկոնների» բողոքի գործողությունները նոր թափ են առնում: Խաղաղ ցույցերը վերաճել են անկարգությունների: Ցուցարարները պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:
Ցուցարարների դժգոհությունները՝ կապված վառելիքի գնաճի հետ, այնպիսի թափ են առել, որ Փարիզում նույնիսկ գիլյոտին է հայտնվել, որի վրա գրված է Էմանուել Մակրոնի կուսակցության անունը՝ «Առաջ, հանրապետություն»:
Հիշեցնենք¸ որ որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի զանգվածային ակցիաները երկրում սկսվել են նոյեմբերի 17-ից: Փարիզում դրանք ուղեկցվել են Ելիսեյան դաշտերում զանգվածային անկարգություններով:
Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն մտադիր չեն հետ կանգնել իրենց որդեգրած քաղաքականությունից:
Ակնկալվում էր, որ հունվարի մեկից Ֆրանսիայում մեկ լիտր բենզինի գինը կավելանար 2,9, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,5 եվրոցենտով: Մինչդեռ այս տարվա ընթացքում բենզինի գինն արդեն ավելացել է 15, իսկ դիզելայինինը՝ 23%-ով:
Zham.am