Խոշոր պարգևավճարներ՝ ղեկավար անձնակազմերին «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Ալիևի հետ հանդիպումը տևեց մոտ ժամուկես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Հայաստանը ռազմական կցորդ կունենա Ուկրաինայում Պուտին-Էրդողան հանդիպումը Կրեմլում շարունակվել է երեք ժամ Հրապարակվել է Թուրքիայի սեյսմիկ ռիսկի նոր քարտեզը Վենեսուելայում անկարգությունների հետևանքով չորս մարդ է զոհվել Այդպիսի պարգևատրումներ մեզ մոտ չկան, դա կարող է լինել 2 ամսվա աշխատավարձի, հավելավճարի և պարգևատրման հանրագումարը. ՊԵԿ նախագահի պարզաբանումը «յոթանիշ» պարգևավճարների մասին Կառավարությունը ԱԻՆ-ին պահուստային ֆոնդից գումար կտրամադրի Ժնևում գրանցված պայթյունը կարճ միացման հետևանք է եղել Խոշոր պարգևավճարներ՝ ղեկավար անձնակազմերին Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Բուխարեստի առաջնորդանիստ հայոց տաճարում Էկումենիկ աղոթք է հնչել «Հայաստանում լրատվությունն այժմ ազատ է, քան երբևէ, բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ». Փաշինյան «Ամեն ինչ հրաշալի է». Ռոնալդուն՝ դատական նիստից հետո Պրահան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին ՀՀ գլխավոր դատախազության հարցումը ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի ցանկանում Թրամփի օգտին քվեարկել 2020թ. Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում ԵԽԽՎ-ում Ալեքսանդր Պաչիերի զեկույցի ժամանակ Ռուբինյանը ներկա է գտնվել, սակայն Մարուքյանն է արձագանքել Բրազիլացի ուղևորուհին ծննդաբերել է Հռոմի օդանավակայանում Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ Փաշինյանն ու Բոլթոնը հեռախոսազրույց են ունեցել Սերժ Սարգսյանը պարգևատրեց շախմատի Հայաստանի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին Ռոնալդուն իր ցուցանիշով հավասարվել է Մեսսիին Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար Մարզպետարանների ու քաղաքապետարանի պարգևավճարների մասին Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. Daily Pakistan Հայաստանը ներդնում է գլխուղեղի անոթների ստենտավորման ծրագիր Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է ՊՍԺ-ն՝ որպես Կիլիան Մբապեի կամ Նեյմարի փոխարինող, դիտարկում է Անտուան Գրիզմանին Նիկոլ Փաշինյանը՝ պարգևավճարների շուրջ աղմուկի մասին Ինչո՞ւ է լռում Արցախի ղեկավարությունը. Ռուբեն Հակոբյան Ավելի լավ է լռեր. Աշոտյանը` Փաշինյանին Արցախում շնագայլի վրա կրակելիս գնդակը պատահաբար դիպել է 11-ամյա որդու գլխին ԱԱԾ-ն դիմել է քաղաքացիներին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ Լևոն Քոչարյանի պատասխանը Վիլեն Գաբրիելյանին Մարտի 1-ի վերաբերյալ Ցանկացած հանդիպում, որն ապահովում է խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունը, ողջունում ենք. Դավիթ Բաբայանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Նարեկ Սարգսյանը դեռևս Պրահայում է «Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա».Պեսկով Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մասին՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել (Տեսանյութ) Գերագույն գլխավոր հրամանատարը չի ծառայել, առողջապահության նախարարը միշտ դեղը գրպանն է պահում... Արմեն Սարգսյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ Փաշինյանը մանրամասնում է Ալիևի հետ հանդիպումը (Տեսանյութ) ՀՔԾ-ն հարցաքննում է մարտի 1-ի իրադարձությունները լուսաբանած լրագրողներին Ռոբերտ Քոչարյանին կարելի է քաղբանտարկյալ համարել. Զարուհի Փոստանջյան. տեսանյութ Երբ հայ զինվորի գլուխը կտրողը հերոսացվում է, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին «Հերթական կորսված գարնան շունչ է փչում». Զարուհի Փաստանջյան «Այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն». Գագիկ Ծառուկյան (Լուսանկար) Stratfor. Հայաստան-Ռուսաստան հարաբերության վրա կարող էր ազդել Քոչարյանի ձերբակալությունը Վնասները պետք է դիտարկել որպես ԱԶԳԱԴԱՎ գործողություն Մադրիդյան սկզբունքները մերժող Փաշինյանը առաջ է քաշել փաստացի Ղարաբաղյան խնդրի լուծման Դուշանբեի սկզբունքները. Որո՞նք են դրանք (Տեսանյութ) Նախկին իշխանությունների պարգևատրումները մերժելի էին, իսկ ներկաներինը` ո՞չ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆոտոալբոմը Ուռուցքների պետպատվերով վիրահատության համար պետությունը կփոխհատուցի քաղաքացու ամբողջ գումարը (տեսանյութ) Տաքսու վարորդների և չգործող երթուղիների «գծատերերի» բողոքի ակցիան` ՈՒՂԻՂ Աջարիայի ևս 2 բնակիչ է մահացել «խոզի գրիպից». Rustavi2 Ի՞նչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը Հայկ Մարությանը համակարգի 1628 աշխատակցի պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով «Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան ԵԱՏՄ տարածքում կա ավելի քան 60 խոչընդոտ. Նիկոլ Փաշինյան Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող Հայկազը ժամանակին հայհոյել է մորաքրոջն ու տատիկին (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլի» պատգամավոր Բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից (լուսանկար) Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է. Բախշյան Կարելի էր կարծել, թե արու զավակ էին ունեցել Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ» Մարտի 1-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր Մարտի 1 է պարունակում. Ստեփան Դանիելյան ՋԷԿ-երի Գաբայանը գերազանցել է մարզպետների «ռեկորդը» Պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում Ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները առավել մեծ թափանցիկություն տան արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Նախիջևանը՝ «ադրբեջանական» տարածք. Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը Դավիթ Սանասարյանը ոչինչ չունի՝ ո´չ բնակարան, ո՛չ ավտոմե­քենա, ո´չ էլ փող Պաշտոնանկ արված Արթուր Գրիգորյանի գործելաոճը կառավարության սրտով չէր. նա «մեծ-մեծ խոսել է» ՊԵԿ-ը տուգանել է Սամվել Նիկոյանի կնոջը Անսպասելի ընտրություն. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը ՀՀԿ խորհրդի անդամ է. մանրամասներ ԲՀԿ-ն աչք ունի նոր նախարարության վրա Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում Նաիրա Զոհրաբյանը ԵՄ-ից առաջարկ է ստացել ՀՖՖ նախագահի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը Փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին իշխանական թիմը չի մասնակցում
Հարցում

Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

Ավելի պատասխանատու՝ ավելի արդյունավետ: Այդպես է իր աշխատանքին վերաբերվում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Կարեն Մուրադյանը:

-Ինչպե՞ս է ստացվել, որ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում բացվել է առանձին քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք:

Ճիշտ է՝ ինստիտուտի հիմնական բաժանմունքները օրթոպեդիկ ու վնասվածքաբանական ուղղվածություն ունեն, բայց քանի որ վնասվածքների արդյունքում կարող են տուժել նաև տարբեր օրգաններ, որոնք հնարավոր է պահանջեն նեղ մասնագետի միջամտություն, գործում է նաև առանձին ընդհանուր վիրաբուժության բաժանմունք: Ես այդ բաժանմունք աշխատանքի ընդունվեցի 2012 թ. որպես ԼՕՌ բժիշկ: Բաժանմունքում արդեն աշխատում էր ևս մեկ քիթ-կոկորդ-ականջաբան, և իմ գալն էլ նպաստեց մեր ուղղվածությամբ պացիենտների հոսքին: Մենք սկսեցինք վիրահատությունների բավական մեծ ծավալ տալ, և տնօրենը որոշեց քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության առանձին բաժանմունք ստեղծել, որի կազմում ընդգրկվեցինք երկու ԼՕՌ բժիշկներս և մեկ պլաստիկ վիրաբույժ: Բաժանմունքը գործում է արդեն երկու տարի: Զբաղվում ենք ԼՕՌ հիվանդությունների ամբուլատոր, վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, բացառությամբ կոխլեար իմպլանտացիաների և ականջի թմբկաթաղանթի վիրահատությունների: Մեր գործունեության առանցքային ուղղություններից է նաև քթի պլաստիկ միջամտությունները, որոնք ես հիմնականում համակցում եմ քթի միջնապատի ուղղման հետ, անկախ նրանից՝ պացիենտը դժվար շնչառության գանգատ ունի՞, թե՞ ոչ: Այսինքն՝ կամ կատարում ենք քթի միջնապատի ուղղում՝ համակցված քթի արտաքին դեֆորմացիաների հետ, կամ հակառակը՝ քթի արտաքին դեֆորմացիայի շտկում՝ համակցված միջնապատի ծռվածության հետ: Անցյալ տարի բաժանմունքում իրականացվել է երկու հարյուր երեսուն վիրահատական միջամտություն:

-Քթի պլաստիկ և միջնապատի ուղղման համակցված վիրահատությունը Ձեր աշխատանքի սկզբու՞նքն է:

-Այո, կարելի է այդպես ասել: Ի դեպ, դա եղել է իմ ատենախոսության թեման՝ «Արտաքին քթի և քթի միջնապատի համակցված դեֆորմացիաների վիրահատական չափանիշներ», որը պաշտպանել եմ 2014 թ.: Քթի ծավալի փոքրացմանը զուգահեռ պետք է անպայման կատարվի քթային շնչառությունը բարելավող այդ միջամտությունը: Ինչու՞: Որովհետև պլաստիկ վիրահատություն կատարելով՝ փաստացիորեն քթի ծավալների փոքրացում ենք կատարում: Իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պլաստիկ վիրահատություններից հետո օդի ներհոսքի ծավալի կրճատում է լինում, ու եթե պլաստիկայի ժամանակ միջնապատը չի ուղղվում, պացիենտը պլաստիկ վիրահատություններից հետո կարող է գանգատվել դժվարացած քթային շնչառությունից: Շնչառական խնդիրները կանխարգելելու համար, անկախ նրանից նախքան պլաստիկ վիրահատության դիմելը պացիենտը գանգատվել է քթային շնչառությունից թե ոչ, եթե կա քթի միջնապատի անգամ թեթևակի ծռվածություն, որը մինչ այդ չի խանգարել մարդուն, պետք է անպայման ուղղել:

-Դա համարվում է երկու տարբե՞ր միջամտություն, թե՞ մեկ:

Դա ես դիտում եմ որպես երկու վիրահատություն՝ համատեղ ու պարտադիր: Եթե արտաքին քթի դեֆորմացիայի պլաստիկ ուղղումը պացիենտի քմահաճույքն է, իր էսթետիկ զգացողության բավարարվածությունը, ապա միջնապատի ուղղումը իմ՝ որպես բժշկի ցուցումն է՝ առողջության պահպանման և հետագա խնդիրներից խուսափելու համար: Մենք երբեք խորհուրդ չենք տալիս մարդուն փոխել արտաքին քթի ձևը, մենք կարող ենք ցուցում տալ, որ ուղղեն քթի միջնապատը, փոքրացնեն խեցիները, որ շնչառական խնդիրներ չառաջանան: Բայց եթե պացիենտը դիմում է կոնկրետ ռինոպլաստիկայի համար, մենք անպայման առաջարկում ենք քթի միջնապատի ուղղում կատարել, մեկ ընդհանուր անզգայացմամբ երկու միջամտությունն էլ իրականացնել:

-Իսկ ի՞նչ առողջական խնդիրներ կարող են ծագել միջնապատի ծռվածության պատճառով:

Գրեթե բոլորն այս կամ այն չափով միջնապատի ծռվածություն են ունենում: Այդ ծռվածությունը կարող է լինել բնածին՝ ներարգանդային կյանքում տարած տրավմայի հետևանք, կամ ձեռքբերովի՝ վաղ մանկական հասակում տարած տրավմա: Իհարկե, լինում է, որ այդ ծռվածությունը չնչին է և չի խանգարում մարդուն. մենք երբեք նրան չենք առաջարկում որևէ վիրահատական միջամտություն: Բայց եթե միջնապատը ծռված է այնքան, որ խանգարում է մարդու շնչառությանը, պետք է հնարավորինս շուտ վիրահատել: Դժվարաշնչության արդյունքում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, սկսում են հաճախակի գլխացավեր, սրտխփոցներ, շուտ հոգնածություն, որի հետանքով նաև՝ հոդացավեր, ընդհանուր թուլություն, չբավարարված քնի զգացողություն, և վերջապես ուղեղի քրոնիկ թթվածնային քաղց, որի արդյունքում նաև հաճախ կյանքի հանդեպ անտարբեր ու դեպրեսիվ տրամադրվածություն: Ու հաճախ մարդիկ գլխի չեն ընկնում, որ պետք է այս դեպքում դիմել ԼՕՌ: Դիմում են սրտաբանների, նյարդաբանների, ովքեր և հետազոտությունների արդյունքում չհայտնաբերելով որևէ այլ խնդիր՝ բացի դժվարաշնչությունից, նրանց ուղղորդում են ԼՕՌ մասնագետի մոտ:

Որպես կանոն 80-90% դեպքերում քթի միջնապատի դեֆորմացիան համակցվում է ստորին քթային խեցիների հիպերտրոֆիայի՝ մեծացման հետ: Խեցիները շարակցական սպունգանման հյուսվածքներն են, որոնք այտուցվելու, ծավալի փոփոխման հատկություն ունեն: Դեֆորմացված միջնապատի դեպքում դրանք, որպես պաշտպանական մեխանիզմ, մեծանում են: Սովորաբար միջնապատի վիրահատությունները զուգորդվում են խեցիների պահպանողական վիրահատությամբ՝ ենթալորձային մասնահատումով, փոքրացումով: Դրանք լրիվ հեռացնել չի կարելի, ինչպես ընդունված է եղել տարիներ առաջ: Խեցիները կարևոր ֆունկցիա ունեն. ապահովում են քթի խոռոչի ջերմությունը և ապահովում են խոնավությունը: Ժամանակակից բժշկությունը պարզել է, որ խեցիների հեռացումը հանգեցնում է մի քանի լուրջ խնդիրների՝ ինչպես օրինակ քթի խոռոչի քրոնիկական չորացում, կեղևների առաջացում: Այդ պատճառով էլ վիրահատական միջամտությամբ պետք է միայն փոքրացնել խեցիները՝ օդի ազատ հոսքը ապահովելու համար:

-Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ են ներդրվել բաժանմունքում:

Առաջին ու գլխավոր սկզբունքը, նաև իմ պահանջը բաժանմունքի աշխատակիցներից՝ ուշադրություն և հոգատարություն պացիենտի հանդեպ: Երբեք ավելորդ չէ մեկ անգամ ավելի մտնել հիվանդասենյակ, հետաքրքրվել պացիենտի վիճակով: Այդպես պացիենտն էլ է զգում, որ այստեղ անտարբեր չեն իր խնդրի հանդեպ, փոխվում է նրա ինքնազգացողությունը: Անձամբ ես իմ աշխատանքային այս յոթ-ութ տարիների ընթացքում չեմ հիշում մի օր, որ աշխատանքից հետո թեկուզ քաղաքացիական հագուստով համայցի չգամ բաժանմունք. պիտի անձամբ համոզվեմ, որ պացիենտներն իրենց լավ են զգում, ամեն ինչ կարգին է:

-Այսինքն՝ աշխատանքից հետո՞ էլ չեք կտրվում աշխատավայրից:

Բժիշկը աշխատավայր չունի, բժիշկը կոչում է, և ես որպես բժիշկ իմ կոչումից չեմ կտրվում: 

-Ի՞նչ դպրոց եք անցել որպես բժիշկ, ու՞մ եք համարում Ձեր ուսուցիչները:

Ուսուցիչ համարում եմ, իհարկե, հայրիկիս՝ Արթուր Մուշեղի Մուրադյանին: Նա առ այսօր ղեկավարում է «Արամյանց» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը: Ես վերապատրաստումների համար հեռու չեմ մեկնել. հայրս է ինձ սովորեցրել մեր մասնագիտության նրբություններն ու հմտությունները: Քիթ–կոկորդ ականջաբան էր նաև տատիկս՝ Թամարա Օգանեսի Բաղդասարյանը: Նա եղել է այն ժամանակվա Շամշադինի շրջանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Մայրս՝ Արմինե Աշոտի Գրիգորյանը, կենտրոնական կայազորային հոսպիտալի Թերապևտիկ ցիկլի պետն է ու առաջատար մասնագետը: Բժիշկների միջավայրում մեծանալն էլ ինքնին դպրոց է, որը նախապատրաստում է քեզ այդ մասնագիտությանը: Մասնագիտական հարցում պարտական եմ նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ղեկավար Վաչագան Պետրոսի Այվազյանին, ով ինձ զարգանալու ազատություն է տվել: Նրանից նաև կազմակերչական շատ հմտություններ եմ սովորել: Կուզեի շեշտել նաև «Սլավմեդ» ԲԿ տնօրեն Արմինե Հովակիմյանի անունը, ում հրավերով այսօր արդեն մասնագիտական գործունեություն եմ ծավալում «Սլավմեդ» ԲԿ-ում:

-Իսկ ի՞նչ է պետք լավ վիրաբույժ լինելու համար:

Իհարկե առաջինը՝ գիտելիքներ ու անպայման հմուտ ձեռքեր, որովհետև շատ բժիշկներ կան, ովքեր ունեն փայլուն գիտելիքներ, տեսական նյութին տիրապետում են անթերի, բայց վիրահատություններ չեն կարողանում կատարել, նրանք սովորաբար համալրում են գիտնական բժիշկների բանակը: Հմուտ ձեռքերը լավ վիրաբույժ դառնալու կարևոր նախապայման են: Դա վերուստ տրված շնորհ է:

-Ոչ բոլոր բժիշկներ են, որ կարող են պատվոգրեր ունենալ հայրենիքին ծառայելու համար: 

Ես օրվա քսանչորս ժամը պատրաստ եմ իմ մասնագիտական կարողություններով, գիտելիքներով և, ինչու չէ, հարկ եղած դեպքում նաև զենքով ծառայել հայրենիքին: Առաջին պատվոգիրը ստացել եմ 2014 թ. Երկրապահ կամավորականների միությունից: Մյուսը 2016 թ. շնորհել է պաշտպանության այն ժամանակ գործող նախարար Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան պատերազմին մասնակցելու համար: Այդ օրերին ես Ջաբրայիլի շրջանում էի: Կարծում եմ, եթե ամեն մեկս մեր տեղում հայրենիքի համար մի փոքր մտածենք, եթե ամեն մի հայ տղամարդ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի մեկնել սահման, մեր հայրենիքն անպարտելի կդարձնենք: Մեր երկիրը մեր սահմաններից է սկսվում, մենք այստեղ հանգիստ ենք, որովհետև տղաներն օրուգիշեր հսկում են սահմանը, մեզանից յուրաքանչյուրը պետք է մտովի կանգնած լինի նրանց կողքին: Ընդհանրապես ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր ուսումնական հաստատություններում պետք է ավելի կայուն հիմքերի վրա դրվի:

-Իսկ շահավետ առաջարկ լինելու դեպքում չե՞ք մեկնի Հայաստանից:

Ոչ մի դեպքում, իհարկե եղել են նման առաջարկներ, բայց նախընտրում աշխատել ու օգտակար լինել իմ հայրենակիցներին:

«Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական»

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan