Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայից առաջ 300 մարդ է ձերբակալվել
Փարիզում «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիայից առաջ, այսօր առավոտյան շուրջ 300 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է France Info-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 120 ձերբակալվածի մասին, որոնցից 30-ը կալանավորվել էր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վառելիքի գնի բարձրացման դեմ իրականացվող բողոքի ակցիան սկսվել է նոյեմբերի 17-ից` միավորելով հազարավոր քաղաքացիների: