Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»

Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արգելքն, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Դատավորների միության մեջ ընդգրկված ավելի քան երկու հարյուր դատավորներն աշխատանքային գերծանրաբեռնվածության պայմաններում բարեխղճորեն կատարում են իրենց առաքելությունը՝ հավատարիմ մնալով իրենց զբաղեցրած կարևորագույն պաշտոնի բարձր կարգավիճակին ու պատասխանատվությանը:

Դատավորները տարեկան քննում ու լուծում են շուրջ քառորդ միլիոն դատական գործ՝ Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելով մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն, վճռելով մարդկանց անձնական ազատության, սեփականության և այլ նյութական ու ոչ նյութական բարիքների ճակատագիրը: Իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար դատավորներին անհրաժեշտ են սոցիալական բարենպաստ պայմաններ, նյութատեխնիկական ապահովություն, բայց որ ամենակարևորն է՝ դատավորի շուրջ ձևավորված բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ:

Դատավորների բնականոն գործունեության համար կենսական նշանակություն ունեցող այս նախադրյալները պետք է մշտապես ապահովված լինեն և չպետք է խարխլվեն ոչ մի դեպքում: Կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը, անշուշտ, ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:

Հենց կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի էությունից է հետևում, որ իրավական պետությունում դատավորները պետք է օժտված լինեն իրենց հեղինակության պաշտպանության ավելի բարձր մակարդակով, քան մնացած բոլոր հանրային պաշտոնատար անձինք, և դատավորների հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները: Այս հանգամանքը պայմանավորված է արդարադատության երաշխավորման գործում դատավորների ունեցած յուրահատուկ դերով: Բացի այդ, հատուկ ուշադրություն պետք է դարձվի այն հանգամանքին, որ դատավորներն ի պաշտոնե չեն տիրապետում իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմի՝ կաշկանդված լինելով թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված դատավորի վարքագծի կանոններով:

Ուստի հնչեցված վիրավորանքներին ու մեղադրանքներին չարձագանքելը, որը պայմանավորված է դատավորի վարքագծի կանոններով, ինչպես նաև աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, չի կարող ընկալվել որպես դատավորների կողմից այդ մեղադրանքների ընդունում: Այդ իսկ պատճառով դատավորների, կամ որ նույնն է, արդարադատության հեղինակությունը պետք է պաշտպանվի ցանկացած վիրավորական խոսքից: Ավելին, եթե դատավորների հասցեին հնչեցվող քննադատության միակ նպատակը վերջիններիս արժանապատվությունը վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատավորների միությունը կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների մեծ պատասխանատվությունը և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan