Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. Մեկնաբանում է ադրբեջանական կողմը
Այսօր հայտնի դարձավ, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը քննարկումներ է անցկացրել նաև Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանի նախագահական վարչակազմի ներկայացուցիչ Հիքմեդ Հաջիևի խոսքերով, քննարկման ընթացքում կարևորվել է ղարաբաղյան խնդրի շուրջ կարգավորման գործընթացը արագացնել: Քննարկվել են նաև գերիների փոխանակման խնդիրները: Բացի այդ, կարևորվել է սահմաններում հանգստություն պահպանելու անհրաժեշտությունը, վստահության հիմքեր ստեղծելու համար, որպեսզի շարունակվեն, այսպես կոչված, սուբստանցիոն բանակցությունները՝ հիմնական խնդրի կարգավորման շուրջ:
Zham.am