Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Ովքեր կհայտնվեն ապագա ԱԺ-ում. մեր դիտարկումները (Տեսանյութ)

Եվ այսպես, այս նախընտրական արշավը մոտենում է ավարտին, ու թեև ընտրությունների ֆավորիտը հայտնի է, գլխավոր ինտրիգը կայանում է նրանում, թե ինչ ցուցանիշ կարձանագրի Փաշինյանի թիմը, և ովքեր կլինեն մյուս երկու կամ երեք ուժերը, որոնք նույնպես կհայտնվեն ապագա ԱԺ-ում:

Նախ ներկայացնենք, թե որ ուժը ինչ գլխավոր ասելիքով հանդես եկավ հանրության առջև:

Սկսենք «Իմ քայլը» դաշինքից:

«Իմ քայլը» դաշինք

Այս ուժը լինելու է ընտրությունների գլխավոր ֆավորիտը և այդ հարցում ոչ ոք չի կասկածում: Նրանց գլխավոր խոսքը այն է, որ իրենք են ապրիլյան հեղափոխությունն իրականացրած գլխավոր ուժը, և ուրեմն հանրությունը վստահության մանդատը հիմնականում իրենց պիտի տա՝ նոր Հայաստան կառուցելու համար:

Ընտրարշավում հիմնական ակտիվ դեմքը եղել է Փաշինյանը: Ընտրարշավը կրեատիվ բնույթ չի ունեցել, սակայն այն կոմպենսացվել է անձամբ Փաշինյանի ակտիվությամբ:

Այս անգամ Փաշինյանի ռազմավարությունը կառուցված էր ոչ թե սև-սպիտակի կոնցեպտի վրա, այլ՝ ՀՀԿ-ին հակադրվելու վրա, որը տակտիկական տեսանկյունից հասկանալի քայլ էր: Դրանով Փաշինյանի թիմը մաքսիմալ կարողացավ կոնսոլիդացնել ոչ միայն իր կողմնակիցներին, այլև՝ ՀՀԿ-ից վախեցածներին: Այս մոդելը 1996-ին կիրառեցին Ելցինի կողմնակիցները՝ ընդդեմ կոմունիստների, և արդյունքը չուշացավ, այն պայմանական կոչվում էր՝ «голосуй или проиграешь»:

Նախընական հարցումները ցույց են տալիս, որ այս ուժը հավաքելու է քվեների մոտ 70 տոկոսը: Այս թիվը համընկնում է նաև մեր դիտարկումների հետ:

ՀՀԿ

Այս ուժի նախընտրական արշավը ամենակրեատիվն էր: Նրանց ռազմավարությունը՝ հակադրվելն էր բացառապես Փաշինյանի թիմի հետ, ցույց տալու համար, որ Փաշինյանի խոսքն ու գործը իրարից շատ են տարբերվում: ՀՀԿ-ի ընտրազանգվածը հանրության առավել պահպանողական ու զգուշավոր շերտն է, որը վախենում է ցնցումներից և հենց դրա համար էլ ՀՀԿ-ական քարոզչությունը նույնպես հիմնված էր «голосуй или проиграешь» կոնցեպտի վրա՝ մաքսիմալ կոնսոլիդացնելու համար ոչ միայն իրենց կողմնակիցներին, այլև նրանց, ովքեր վախեցած են Փաշինյանից և տեսնում են նրա միակ ընդդիմախոսը՝ ՀՀԿ-ին:

Այն կանխատեսումները, թե այս ուժը չի լինի ապագա ԱԺ-ում, մեր կարծիքով իրականությանը չի համապատասխանում:
Մեր կարծիքով նրանք կլինեն ապագա պարլամենտում 2-րդը, կամ՝ 3-րդը:

ԲՀԿ

ԲՀԿ-ն, ի տարբերություն «Իմ քայլը» դաշինքի և ՀՀԿ-ի, չունի հստակ քաղաքական դիմագիծ:

Սակայն քաղաքական իներցիայի հաշվին այս ուժը նույնպես կլինի ապագա ԱԺ-ում: Բացի այդ, Փաշինյան - ՀՀԿ հակադրության արդյունքում ԲՀԿ-ն ինչ - որ չափով շահեկան է դուրս գալիս, քանի որ իր դեմ ընդգծված հակաքարոզչություն չի իրականացվում:

Բացի այդ, գյուղերում Փաշինյանի էյֆորիան զգալիորեն թուլացել է, և հնարավորություն է բացվել Ծառուկյանի ռեյտինգային ոչ թույլ թեկնածուների համար:

«Լուսավոր Հայաստան»

Այս ուժը թեև հայտարարում է, որ ուզում է դառնալ Փաշինյանի ապագա «դեմոկրատական» ընդդիմությունը, իրականում լայն ընտրազանգված չունի: Նրանց աջակցում են հանրության այն շերտերը, որոնք մերժում են ՀՀԿ-ին, սակայն Փաշինյանի կադրային քաղաքականությանը նույնպես չեն հավատում:

Պետք է նշել, որ միջին խավի մոտ այս ուժը պոպուլյար է, ինչպես որ 2000- ականներին պոպուլյար էր «Օրինաց Երկիրը»:

Այս ուժը մեծ հավանականությամբ շատ ձայներ կհավաքի Երևանում և Լոռիում: Ինչ վերաբերվում է ապագա ԱԺ-ում լինել-չլինելու հարցին, ապա դա կախված է նրանից, թե ինչ ցուցանիշ կարձանագրի Փաշինյանի թիմը:

ՀՅԴ

Այս ուժը միշտ ունեցել է ավանդական ընտրազանգված, սակայն ապրիլյան հեղափոխությունն ու էյֆորիան կարող են լրջորեն խանգարել ՀՅԴ-ին՝ հաղթահարելու 5 տոկոսանոց շեմը:

«Մենք» դաշինք

Այս դաշինքը նոր է ձևավորված և դժվար թե կարողանա հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը, մանավանդ որ «Իմ քայլը» դաշինքի և Լուսավորների հետ մրցակցության դաշտում ակնհայտորեն զիջում է:

«Սասնա Ծռեր»

Գաղափարական տեսանկյունից այս ուժը ուներ բոլոր շանսերը՝ հայտնվելու ապագա պարլամենտում: Սակայն քարոզարշավն իրականացրին չափազանց վատ և ապաշնորհ ձևով: Զգացնել տվեց փորձի պակասությունը: Բացի այդ, Փաշինյանի վարկանիշը թույլ չտվեց, որ հանրության առավել արմատական շերտը հիսթափվի և նոր փրկիչ գտնի՝ ի դեմս այս ուժի:

Մյուս ուժերին իմաստ չունի անդրադառնալ, քանզի նրանք քաղաքական «սպոյլերների» դեր են կատարում, և հանրությունը նրանց առանձնապես չի ճանաչում, որ նրանք կարողանան անհրաժեշտ ձայներ հավաքել:

Այսպիսով, ամփոփելով, կարող ենք արձանագրել, որ մեր կարծիքով, գալիք պարլամենտում ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Հարցականի տակ է «Լուսավոր Հայաստանի» խնդիրը:

Ինչքանով այս կանխատեսումը մոտ կլինի իրականությանը, կիմանաք դեկտեմբերի 9-ին:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan