Սոնա Ղազարյանը «Իմ քայլի» ցուցակում անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ
Դիտել նաև
Երևան քաղաքում ծառահատումները հասել են աննախադեպ քանակի
Հիմա էլ անցել են Հայաստանում ծվարած արցախցիների գույքի հափշտակմանը․ Սոնա Աղեկյան
«Մայր Հայաստան»-ի ավագանու անդամներն ահազանգում են. Տեսանյութ
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է
Երևանի քաղաքապետարանը անիմաստ 60 միլիոն ՀՀ դրամ է մսխում․ ավագանու անդամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։ Խոսքը Երեւանի ավագանու անդամ Սոնա Ղազարյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծության արտասանության ժամանակ հարթակի վրա հուզվել ու լաց է եղել ավագանու նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ։ Փաշինյանը մի առիթով չի թաքցրել, որ Ղազարյանն ընդգրկվել է անցողիկ 60-րդ տեղում, քանի որ հավատում է իրեն ու թիմին, որի ապացույցը Սոնայի հուզվելն էր»: