Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
25
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Որակյալ աշխատուժին մենք պատրաստ չենք վարձատրելու. բիզնեսը պետք է խոսի

«Քաղաքական ակտիվ շրջանում բոլոր կոչերը կապված տնտեսության թռիչքային զարգացման հետ դեռ խոսքեր են: Խոսքերից գործի անցնելու համար կոնկրետ քայլեր են պետք: Նախքան ներդրողների և նոր աշխատատեղեր բացելու մասին մտածելն՝ անհրաժեշտ է ներքին արտադրողի պաշտպանության մասին մտածել: Եթե դրսի մարդիկ տեսնեն, որ Հայաստանում ներքին արտադրողը պաշտպանված է, ինչ որ արտոնություններ նա ունի, դրական տեղաշարժ կլինի»,- նոր Հայաստանի բիզնես ոլորտի մասին իր տեսակետը հետևյալ կերպ ձևակերպեց «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:

«Ավանի աղի կոմբինատ»-ը հանդիսանալով Հայաստանի միակ աղ արտադրող ձեռնարկությունը՝ վերջին շրջանում լուրջ խնդիրների հետ է բախվում: Վերջին ինը ամիսների ընթացքում Պարկաստանից Հայաստան ներկրված 5000 տոննա աղից 4000-ը տեխնիկական է. «Դուք բոլորդ, երբ որ հաց եք առնում, գոնե 50% հավանականություն կա, որ այն տեխնիկական աղով է պատրաստված: Պարսկաստանից բերված տեխնիկական աղի պարկերը տանում են սննդի արտադրողներին և հրամցնում որպես կերակրի աղ: Երբ որ տեխնիկական աղը մտնում է Հայաստան, ոչ մի լաբորատորիա այն չի ստուգում: Վտանգ կա, որ 5 տարի հետո մեր երեխաներն ու առհասարակ ողջ հասարակությունը առողջական լուրջ խնդիրներ կունենան»,-փաստում է «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:

Ներքին արտադրողի պաշտպանության և հայաստանյան աշխատուժի ցածր վարձատրության հարցը Նոր Հայաստանի բիզնես ոլորտի գերխնդիրներից է համարում «Տրիադա» խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանը: Հասարակության շրջանում տնտեսական ակտիվություն ինքը նկատել է, բայց հասարակությանը միայն խոսքերով ոգևորելը քիչ է, գործելաոճը փոխել է պետք. «Որակյալ աշխատուժին մենք պատրաստ չենք վարձատրելու: Կգա մի պահ, որ նրանք կգնան»,- նշում է Երվանդ Ֆրանգուլյանը:

Նա հասարակության ամենատարբեր շերտերին առաջարկում է ակտիվ և նախաձեռնող լինել՝ գիտակցելով, որ պետությունն իրենցից յուրաքանչյուրն է, այն իրենցից օտար և զատ մարմին չէ. «Չկա պետական փող, կան մեր փողերը: Մենք մնացել ենք այն հույսին, որ մեկը մեզ պետք է գա պահի, լավ թագավոր լինի: Մենք ենք մեր երկրի իշխանությունը»,-այս իրողությունը լրջագույնս կարևորելով փաստում է Երվանդ Ֆրանգուլյանը:
Ներքին արտադրողի աջակցությունը կարևորեց և փոքր ձեռնարկությունների գործելու և զարգանալու հնարավորությունների մասին մտահոգ կարծիք հայտնեց «Մեդիսար» ընկերության հիմնադիր Մանվել Գաբրիելյանը: Նա փաստեց, որ մրգային օղիների արտադրությունը Հասյաստանում չուսումնասիրված շատ տեղեր ունի. «Օրինակ՝ վայրի տանձից հրաշալի օղի է ստացվում, բայց մեր անտառներից երևի միայն 5%-ն է հավաքվում: Սեզոնին մեր ծիրանի մի մասը չի հասցվում մշակվել: Այս օղիներին մենք ծանոթ ենք, բայց որպես տնտեսության առանձին ճյուղ այն չի զարգանում»,-նշեց Մանվել Գաբրիելյանը:
Ներքին արտադրողին աջակցելու համար «Վան Արդի» գինիների արտադրության ղեկավար Վարուժան Մուրադյանը առաջարկեց ուշադրություն դարձնել փոքր և միջին արտադրական սեկտորին: Նա փաստեց, որ հայական գինի ողջ աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ըստ նրա՝ գինեգործության ողնաշարը մեզ մոտ պետք է լինեն ոչ թե մեծ, այլ փոքր և միջին գործարանները. «Հիմա մենք ունենք 30-40 աշխատող գինու գործարաններ, բայց շատ հանգիստ մենք դրանց թիվը կարող ենք դարձնել 200,300,400»,-նշեց Վարուժան Մուրադյանը:

«Գարեջրի ակադեմիա» ռեստորան-գարեջրատան տնօրեն Արմեն Ղազարյանը Նոր Հայաստանի բիզնես միջավայրում փոփոխություններն իր ընկերության օրինակով փաստեց. հիմա հարկային համակարգից իրենց անհարկի և անհիմն չեն անհանգստացնում: Դա հնարավորություն է տալիս ավելի պրոդուկտիվ աշխատելու. «Գաստրոտուրիզմը մեզ մոտ բավականին լավ զարգացել է: Հանրային սննդի ոլորտը կայանում է, զարգանում է: Բայց որակյալ կադրերի քանակական սով կա: Միջավայրը կարող է լավը լինել, բայց մարդիկ չլինեն»,-փաստեց Արմեն Ղազարյանը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմատիկ քննարկման ընթացքում վեր հանվեցին ոլորտի այլ կարևոր և թիրախային հարցեր: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը նշեց, որ եթե բիզնես ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի դառնա, ապա իրենք պետք է բարձրաձայնեն ոլորտի խնդիրները և ստեղծեն այնպիսի միջավայր, որ բիզնեսը խոսի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan