Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան Փետրվարի 19-ի ուշագրավ լուրերը.Տեսանյութ Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Ութերորդ պատգամավորն է լքել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն. լրատվամիջոցներ Հայաստանի համար մարդու իրավունքների խախտման դեմ պայքարն առանցքային է. կայացավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018-ը Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան Տղամարդը զանգահարել է ոստիականություն և հայտնել, որ իր կողմից վրաերթի ենթարկված կինը մահացել է (Լուսանկարներ) Պաշտոնյաները, որոնք վախենում են պատասխանատվությունից, պետք է հեռանան. Պուտինն ուղերձով դիմել է Դաշնային խորհրդին Рафик послал всех нафиг (Տեսանյութ) Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել Տեխասի միջազգային մրցաշարում ՔԿ-ն Երևանում տեղի ունեցած դանակահարության մասին «Վալեքսը» Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների կդադարեցնի ապրիլի 30-ին Ապօրինություններ Երևանի պետական համալսարանում (Տեսանյութ) Դանակահարություն Երևանում Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան Բաքվում տղան սպանել է մորը, երբ վերջինս հրաժարվել է նրան բջջային հեռախոս գնելու համար գումար տալ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա. թվով 27-րդ մենահամերգը 13-ամյա գործունեության ընթացքում (ֆոտոշարք) Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ Հայաստանում հանքարդյունաբերության ռիսկերն ու առավելությունները. տեսակետների խաչներուկ Ֆլեշի Բարսեղի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց ԱԱԾ-ից հերքում են Դավիթ Սանասարյանի դեմ քրգործ հարուցելու մասին տեղեկությունները Ադրբեջանցի դիվանագետի մուտքը Թուրքիա արգելվել է Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որն օրհներգի վերաբերյալ մրցույթ կհայտարարի Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում Վրաստանում մտադիր են Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր համարել Արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ․ նախարար Դատախազությունը բողոք կներկայացնի Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով դատավճռի դեմ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն Արսեն Թորոսյանը հաստատեց, որ Լֆիկին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է ավելի շատ պետպատվեր (տեսանյութ) Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Կյանքին հրաժեշտ է տվել Տիգրան Հեքեքյանի մայրը՝ Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Ալիկ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ Ազգովի Էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Էրդողան. «Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից» Անընդհատ կլինի տաք օդային հոսանքի ներհոսք. Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի եղանակի մասին Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Հեռուստասերիալների լեզուն անորակության սանդղակով առաջին տեղում է. Լեզվի կոմիտեն արձագանքում է եթերի խոսքին Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ «Բացարձակ հերյուրանք է»․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ Ոստիկանության կողմից իրեն վերագրվող կաշառքի և չարաշահումների մասին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Երևանյան բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից «Երեկ իմացա, որ աճուրդի է հանվել Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ու տունս». Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը վրդովված է Սկանդալ վրացական գազի շուկայում. Սաակաշվիլին պաշտպանում է Բաքվին. Գագիկ Համբարյան «Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Բժիշկ Գնունին՝ իր տան գողության մասին Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է. Բակո Սահակյանն ուղերձ է հղել արցախցիներին Արամ Սիմոնյանը ճնշումների է ենթարկվում իշխանությունների և մի խումբ սորոսական ուսանողների կողմից Կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը. Վլադիմիր Կարապետյան Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ 31 տարի անց Շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը Թալանել են «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու տունը «Երկու դեպքում է օրակարգային է դառնում Փաշինյանի հեռացումը». Էդուարդ Շարմազանով Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Սիրիայում ծանր վիրավորված ահաբեկիչը Թուրքիայում է բուժօգնություն ստանում Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան «Բավակա՛ն է». Ցուցարարներին միացել են Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում Հայաստան համահայկական հիմնադրամում խոշոր չափի լրջագույն չարաշահումներ են բացահայտվել Արսեն Թորոսյանի hանդիպումն «Իմ քայլի» հետ թեժ է լինելու Արտակ Զեյնալյանին հրավիրել են ԱԺ` կարևոր քննարկման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան Բողոքներ. հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում «Էդ ի՞նչ մի լուրջ բան են քննարկել, որ…». Ինչու Սասուն Միքայելյանը չի մասնակցում ֆրակցիայի նիստերին Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ստուգողական-ճանաչողական` հասկանալու, թե ինչ պառլամենտի հետ գործ ունեն իրենք Դեմարշ. Փաշինյանի թիմն ու Աստծո սպասավորները «յոլա չեն գնում» իրար հետ Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների մի ընդարձակ ցուցակ ԱԺ մամուլի խոսնակ չի ունենալու. այդ դերը կստանձնի պատգամավորներից մեկը Ներդրումներ չկան, նախկին ծրագրերն էլ հետաձգվում են Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես. Նարեկ Սարգսյան Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել Երկնքում միմյանց են բախվել հնդկական ռազմական երկու ինքնաթիռներ
Հարցում

Որակյալ աշխատուժին մենք պատրաստ չենք վարձատրելու. բիզնեսը պետք է խոսի

«Քաղաքական ակտիվ շրջանում բոլոր կոչերը կապված տնտեսության թռիչքային զարգացման հետ դեռ խոսքեր են: Խոսքերից գործի անցնելու համար կոնկրետ քայլեր են պետք: Նախքան ներդրողների և նոր աշխատատեղեր բացելու մասին մտածելն՝ անհրաժեշտ է ներքին արտադրողի պաշտպանության մասին մտածել: Եթե դրսի մարդիկ տեսնեն, որ Հայաստանում ներքին արտադրողը պաշտպանված է, ինչ որ արտոնություններ նա ունի, դրական տեղաշարժ կլինի»,- նոր Հայաստանի բիզնես ոլորտի մասին իր տեսակետը հետևյալ կերպ ձևակերպեց «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:

«Ավանի աղի կոմբինատ»-ը հանդիսանալով Հայաստանի միակ աղ արտադրող ձեռնարկությունը՝ վերջին շրջանում լուրջ խնդիրների հետ է բախվում: Վերջին ինը ամիսների ընթացքում Պարկաստանից Հայաստան ներկրված 5000 տոննա աղից 4000-ը տեխնիկական է. «Դուք բոլորդ, երբ որ հաց եք առնում, գոնե 50% հավանականություն կա, որ այն տեխնիկական աղով է պատրաստված: Պարսկաստանից բերված տեխնիկական աղի պարկերը տանում են սննդի արտադրողներին և հրամցնում որպես կերակրի աղ: Երբ որ տեխնիկական աղը մտնում է Հայաստան, ոչ մի լաբորատորիա այն չի ստուգում: Վտանգ կա, որ 5 տարի հետո մեր երեխաներն ու առհասարակ ողջ հասարակությունը առողջական լուրջ խնդիրներ կունենան»,-փաստում է «Ավանի աղի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը:

Ներքին արտադրողի պաշտպանության և հայաստանյան աշխատուժի ցածր վարձատրության հարցը Նոր Հայաստանի բիզնես ոլորտի գերխնդիրներից է համարում «Տրիադա» խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանը: Հասարակության շրջանում տնտեսական ակտիվություն ինքը նկատել է, բայց հասարակությանը միայն խոսքերով ոգևորելը քիչ է, գործելաոճը փոխել է պետք. «Որակյալ աշխատուժին մենք պատրաստ չենք վարձատրելու: Կգա մի պահ, որ նրանք կգնան»,- նշում է Երվանդ Ֆրանգուլյանը:

Նա հասարակության ամենատարբեր շերտերին առաջարկում է ակտիվ և նախաձեռնող լինել՝ գիտակցելով, որ պետությունն իրենցից յուրաքանչյուրն է, այն իրենցից օտար և զատ մարմին չէ. «Չկա պետական փող, կան մեր փողերը: Մենք մնացել ենք այն հույսին, որ մեկը մեզ պետք է գա պահի, լավ թագավոր լինի: Մենք ենք մեր երկրի իշխանությունը»,-այս իրողությունը լրջագույնս կարևորելով փաստում է Երվանդ Ֆրանգուլյանը:
Ներքին արտադրողի աջակցությունը կարևորեց և փոքր ձեռնարկությունների գործելու և զարգանալու հնարավորությունների մասին մտահոգ կարծիք հայտնեց «Մեդիսար» ընկերության հիմնադիր Մանվել Գաբրիելյանը: Նա փաստեց, որ մրգային օղիների արտադրությունը Հասյաստանում չուսումնասիրված շատ տեղեր ունի. «Օրինակ՝ վայրի տանձից հրաշալի օղի է ստացվում, բայց մեր անտառներից երևի միայն 5%-ն է հավաքվում: Սեզոնին մեր ծիրանի մի մասը չի հասցվում մշակվել: Այս օղիներին մենք ծանոթ ենք, բայց որպես տնտեսության առանձին ճյուղ այն չի զարգանում»,-նշեց Մանվել Գաբրիելյանը:
Ներքին արտադրողին աջակցելու համար «Վան Արդի» գինիների արտադրության ղեկավար Վարուժան Մուրադյանը առաջարկեց ուշադրություն դարձնել փոքր և միջին արտադրական սեկտորին: Նա փաստեց, որ հայական գինի ողջ աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացնում: Ըստ նրա՝ գինեգործության ողնաշարը մեզ մոտ պետք է լինեն ոչ թե մեծ, այլ փոքր և միջին գործարանները. «Հիմա մենք ունենք 30-40 աշխատող գինու գործարաններ, բայց շատ հանգիստ մենք դրանց թիվը կարող ենք դարձնել 200,300,400»,-նշեց Վարուժան Մուրադյանը:

«Գարեջրի ակադեմիա» ռեստորան-գարեջրատան տնօրեն Արմեն Ղազարյանը Նոր Հայաստանի բիզնես միջավայրում փոփոխություններն իր ընկերության օրինակով փաստեց. հիմա հարկային համակարգից իրենց անհարկի և անհիմն չեն անհանգստացնում: Դա հնարավորություն է տալիս ավելի պրոդուկտիվ աշխատելու. «Գաստրոտուրիզմը մեզ մոտ բավականին լավ զարգացել է: Հանրային սննդի ոլորտը կայանում է, զարգանում է: Բայց որակյալ կադրերի քանակական սով կա: Միջավայրը կարող է լավը լինել, բայց մարդիկ չլինեն»,-փաստեց Արմեն Ղազարյանը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմատիկ քննարկման ընթացքում վեր հանվեցին ոլորտի այլ կարևոր և թիրախային հարցեր: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը նշեց, որ եթե բիզնես ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի դառնա, ապա իրենք պետք է բարձրաձայնեն ոլորտի խնդիրները և ստեղծեն այնպիսի միջավայր, որ բիզնեսը խոսի:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan