Առաջին անգամ կարողացանք Հայաստանի հետ հայտարարություն համաձայնեցնել. Մամեդյարովը դրական է գնահատում հանդիպումը Միլանում
-Նախօրեին կայացան հանդիպումներ ՀՀ ԱԳՆ ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք, իմ կարծիքով, շատ օգտակար էին, - ասաց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների Խորհրդի ամենամյա նիստին Միլանում:
Ըստ նրա, դրանք շատ ինտենսիվ կոնսուլտացիաներ էին, կայացան տեսակետների լուրջ փոխանակումներ:
Այս տարիների ընթացքում առաջին անգամ կողմերը կարողացան հայտարարության տեքստ համաձայեցնել հանդիպման արդյունքներով, ընդգծեց նա:
-Հաջորդ տարի մենք պետք է բեկում մտցնենք կարգավորման հարցում՝ տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման հնարավորություն աճեչնելու համար:
Zham.am