Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
18
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ի՞նչ ցույց տվեց հայտնի ձայնագրության գաղտնալսումը (Տեսանյութ)

Հետաքրքիր էր, որ այս ձայնագրության 2-րդ մասը հանրությանը հայտնի դարձրեցին ընտրություններից ընդամենը չորս օր առաջ:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այն ժամանակ էլ ձայնագրության գաղտնալսումը հանրությանը հայտնի դարձրեցին Երևանի ավագանու ընտրությունների առաջ: Եվ դրա արդյունքում իշխող ուժը այդ հանգամանքը, առավելագույնս կարողացավ օգտագործել՝ հավաքելով ավագանու ընտրությունների ժամանակ ձայների ավելի քան 80 տոկոսը:

Այս նույնը կրկնվեց: Պարզ է, որ սա շարքային հանցագործություն չէ, և վաղ թե ուշ պարզ կդառնա այս ամենի աղբյուրը:

Մյուս գործոնը, որը աչքի է ընկնում, դա այն է, որ այս երկու կառույցների ղեկավարներից ամենամտահոգվածը Վանեցյանն է, ով լավ է հասկանում, թե ինչ հետևանքներ կունենա Խաչատուրովի ձեռբակալումը երկրի համար:

Փաստորեն Վանեցյան-Փաշինյան-Խաչատրյան եռյակից ամենագիտակիցը Վանեցյանն է, ով մյուսներին զգուշացնում է երկրի համար լուրջ հետևանքների մասին՝ նույնիսկ օրինակ բերելով և համեմատելով ՀԱՊԿ-ի և NATO-ի գլխավոր քարտուղարների ձերբակալման հնարավոր աշխարհաքաղաքական գործոնի հետևանքների մասին:

Մյուս կողմից, այս գաղտնալսման մեջ, առաջինի համեմատ, լուրջ սենսացիա չկար: Եթե իհարկե չհաշվենք դատավորների ներկայիս անմխիթար կարգավիճակը:

Պետք է նշել, որ Հայաստանում այս 28 տարիների ընթացքում դատա-իրավական համակարգը միշտ էլ կախված է եղել գործադիր իշխանությունից: Եվ այսօրվա իրավիճակը նախկինից ոչնչով չի տարբերվում: Բայց այդպես չպետք է լիներ, չէ՞որ հենց դրա համար էր հեղափոխությունն իրականացվել՝ նաև:

Ավելին, ներկայիս դատավորների կախվածությունը գործադիրից ավելի վտանգավոր է, քան նախկինում էր, և ահա թե ինչու:

Բանն այն է, որ նախկինում, իշխանությունը իր առջև չէր դնում մասշտաբային քաղաքական հետապնդման խնդիրներ, եթե իհարկե չհաշվենք այն կարճ ժամանակները, 1996- ից հետո, 2008-ի մարտի մեկից հետո, 2016-ի ՊՊԾ գնդի գրավումից հետո:

Բոլոր այդ դեպքերում իշխանությունը իր առջև դոկտրինալ քաղաքական երկարաժամկետ խնդիրներ չէր դնում և դրա պատճառով էլ բացասական հետևանքները կարճաժամկետ բնույթ էին կրում: Բացի այդ, նախկին իշխանությունը «մաշված էր» և հին բնույթ ուներ, և ցանկության դեպքում էլ չէր կարող մաշտաբային ռեպրեսիաների դիմել, քանզի չուներ հանրության մեջ բավարար վստահության ռեսուրս:

Այլ է վիճակը այսօր: Ներկայումս իշխանությունը վայելում է հանրության լայն զանգվածների աջակցությունը, այն նոր է և վարկաբեկված չէ: Իսկ դա նշանակում է, որ կարող է հաստատել, կամ փորձել հաստատել բացարձակ ավտորիտար ռեժիմ՝ իր խնդիրները լուծելու համար, ինչպես որ դա եղավ Վրաստանում՝ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո:

Սակայն կարող ենք պնդել, որ ոչ դոկտրինալ բնույթ ունեցող իշխանությունը վերջնարդյունքում չի կարողանա հաստատել կոշտ բռնատիրական ռեժիմ, սակայն նրա քայլերի արդյունքում «ռեպրեսիաների ջինը» կարող է բաց թողնվել, որը կբերի հետագա ռեպրեսիաների շղթայական ռեակցիայի, որն ունենալով սկիզբ՝ չի կարող ունենալ վերջ: Դա քաղաքագիտության մեջ կոչվում է «պանդորայի արկղի» բացման սկսզբունք: Այդպես է գործում նրա «գիլյոտինի» մեքենայի աշխատանքի օրենքը: Դա է ցույց տալիս նաև ողջ համաշխարհային պատմության փորձը: Փորձեք, կտեսնեք, և վերջում մնալու եք այդ գիլյոտինի տակ, Ռոբյեսպերից լավ տղա չէք:

Այսօրվա Սաակաշվիլիի քաղաքական թիմի 80 տոկոսը, ներառյալ Վանո Մերաբիշվիլին, բանտերում են գտնվում արդեն 6 տարուց ավել, և պարզ չէ, թե երբ են ազատության մեջ հայտնվելու:

Իսկ Սաակաշվիլին դարձել է քաղաքական բոմժ, բայց ազատության մեջ է բացառապես Արևմուտքի առջև մեծ ծառայություններ մատուցելու պատճառով:

Ահա թե ինչու այս պարագայում դատավորների դերը դառնում է հանգուցային՝ բացարձակ բռնապետության հաստատումը կանխելու ճանապարհին: Եթե նրանք չկարողանան կանխել գործադիրի այս պարզունակ, բայց վտանգավոր պատվերները, վերջում միանշանակ մեղավոր են լինելու և պատասխանատվությունից չեն կարողանա խուսափել՝ ցանկացած պարագայում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan