Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի կինը
Zham.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարգրերը:
Այս հրապարակմամբ ներկայացնում ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ունեցվածքի հայտարարագիրը:
Այսպիսով, 2017 թվականի հայտարարագրում, որը ներկայացվել է ս/թ մարտի 29-ին, Աննա Հակոբյանը գրանցել է 300 հազար դրամ փոխառություն:
Հարկային տարվա ավարտին Աննա Հակոբյանն ունեցել է 1000 դոլար դրամական միջոց:
Եկամուտները կազմել են 11 մլն 745 հազար 745 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ`
3 մլն 858 հազար 745 դրամ` աշխատանքի վարձատրություն,
1 մլն 725 հազար դրամ` աշխատանքի վարձատրություն
2 մլն 700 հազար դրամ` վարձակալության դիմաց ստացած եկամուտ,
3 մլն 462 հազար դրամ` վարձակալության դիմաց ստացված եկամուտ:
2016 թվականին Աննա Հակոբյանը գրանցել է 1 մլն 275 հազար դրամ փոխառություն:
Դրամական միջոցները կազմել են 1000 դոլար, եկամուտները՝ 6 մլն 397 հազար 973 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ՝
2 մլն 328 հազար դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
2 մլն 769 հազար 973 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
1 մլն 300 հազար դրամ՝ ստացված փոխառություններ:
2015 թվականի Աննա Հակոբյանն ունեցել է գրեթե նույն միջոցները:
Փոխառությունները կազմել են 1 մլն 275 հազար դրամ,
Դրամական միջոցները՝ 2 800 դոլար,
Եկամուտները՝ 5 մլն 460 հազար դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և միանվագ վճարներից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ունեցվածքը՝ այստեղ
Ակաթի Վահանյան