Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել.Էդուարդ Շարմազանով

Այս թեմայով
Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմանազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բարի լույս, սիրելի մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:
Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:
Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, ՛՛դուխով՛՛ փախել են:
Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ եւ հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում:
Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք եւ խորը շունչ քաշեք:
Հետևե՛ք մեզ Telegram-ում