Որևէ կասկած չկա. սա հակահեղափոխության հերթական դրսևորում է. Փաշինյանը նոր գաղտնալսման մասին. Տեսանյութ
«Սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն»:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի՝ Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի մասին հեռախոսազրույցների ձայնագրության հրապարակմանը:
«Ինչո՞ւ է դա արվում, շատ պարզ մի պատճառով, որովհետև կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է: Նրանք տեսնում են, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, և որևէ մեկը չի պլստալու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Zham.am