Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել
Զինվորական ինքնաթիռի երեկվա ողբերգական կործանումից առաջ օդաչուները կրակային վարժություններ են կատարել: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղադրել է նաեւ տեսանյութ եւ մակագրել.
«Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սա մեկ օր առաջվա իրական կադրերն են։
Փառք Հայոց բանակին, փառք ՀՀ ՌՕՈւ երին»։