Դավիթ Շահնազարյանն ԱԱԾ չի գնա. նա մամուլի ասուլիս է հրավիրել (տեսանյութ)
ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը այսօր ԱԱԾ չի գնա: Նա դրա փոխարեն որոշել է մամուլի ասուլիս հրավիրել և հանդիպել լրագրողներին:
«Ես այսօր ժամը 13:00-ին պատրաստվում էի 5 րոպեով այցելել Ազգային անվտանգության ծառայություն, բայց քանի որ նշյալ գերատեսչությունը առաջ ընկնելով` հայտարարություն տարածեց, ուստի ժամանակ չեմ կորցնի և ինքս հանդես կգամ հայտարարությամբ», – ասել է Շահնազարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ: