Հերոսուհի մայր, ով երկրաշարժի ժամանակ երեխային կերակրել է սեփական արյունով՝ փրկելով նրա կյանքը
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը լուսանկար է հրապաարակել մի կնոջ հետ, ում պատմությունը շատերն են լսել:
Մնացական Բիչախչյանը այդ լուսանկարին կից գրել է. «Էմմա Հակոբյանն այն հերոսուհի մայրն է, ով դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ 7 օր 6 ժամ 40 րոպե իր 3 ամսեկան երեխային փլատակների տակ կերակրել է սեփական արյունով՝ փրկելով նրա կյանքը»: