13 թանկարժեք մեքենա, 3 մլն դոլար արժեքով մատանի, 45 ընկերության բաժնեմաս, 100 հազ. եվրո արժեքով կահույք. Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը (Տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին պատգամավորության թեկնածուները ներկայացրել են իրենց ունեցվածքի հայտարարագրերը։
Zham.am-ը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի հայտարարագիրը։
Այսպես, 1 տարվա ընթացքում՝ 2017 թ․ նոյեմբերի 1-ից 2018 թ․ նոյեմբերի 1-ը Գագիկ Ծառուկյանը և կինը՝ Ջավահիր Ծառուկյանը ստացել են հետևյալ թվով եկամուտներ՝
4 մլրդ 208 մլն դրամ,
333 դոլար
1 մլն 800 հազար 166 եվրո:
Եկամուտները գոյացել են շահաբաժնից, փոխառություններից, աշխատավարձից և այլ գործարքներից:
Դրամական միջոցները կազմել են՝
678 մլն 509 հազար դրամ,
161 մլն 321 հազար դոլար
29 մլն 73 հազար եվրո:
Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է նաև 22 միավոր թանկարժեք գույք, որոնց արժեքը գերազանցում է 8 մլն դրամը: Մասնավորապես, հայտարարագրված է 11 միավոր կահույք 930 հազար 235 եվրո ընդհանուր արժեքով:
Մետաքսյա վարագույր՝ 251 հազար 799 եվրո արժեքով:
1,8 մլն դոլար ընդհանուր արժեքով 6 ժամացույց,
100 հազար դոլար արժողությամբ ոսկե շղթա ու 3 մատանի, որոնցից մեկը, որն ունի ադամանդյա քար, արժի 3 մլն դոլար:
Թանկարժեք գույքի ընդհանուր արժեքը մոտ 7․846 մլն դոլար է։
Անշարժ գույքի թվում հայտարարագրվել է 8 հողամաս և 5 շենք-շինություն։
Ծառուկյանը հայտարարագրել է նաև 13 մեքենա՝
2 Rolls Royce Phantom 6.7,
Bentley Bentayga,
2 Toyota Land Cruiser 200,
Toyota Land Cruiser Prado,
2 BMW X5,
Mercedes G63 AMG,
Toyota Tundra,
Jeep Wrangler,
Range Rover Sport,
Nissan Patrol։
Անշարժ գույքն ու մեքենաները հայտարարագրված են համատեղ սեփականությամբ։
Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի 45 ընկերությունում՝ 20-100 տոկոսի չափով:
Այդ թվում՝
«Արարատցեմենտ»,
«Կոտայք» գարեջրի գործարան,
Երևանի Արարատ կոնյակի գինու գործարան,
«Օնիրա Քլաբ»,
«Զվարթնոց Հենդլինգ»
«Մխչյան ֆիշ ֆուդ»
«Օլիմպավան»
«ԱՐՄ ՕՅԼ»
«Գլոբալ մոթորս»,
«Կլեոպատրա» և այլն:
Պատրաստեց Ակաթի Վահանյանը