100 մլն դրամ եկամուտ, թանկարժեք մեքենա, գրիչներ, ժամացույց, բաժնեմասեր. Արամ Սարգսյանի ունեցվածքը (Տեսանյութ)
Մեր նախորդ հրապարակումներում արդեն ներկայացրել ենք ընտրություններին մասնակցող Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի և «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի ունեցվածքի հայտարարագրերը:
Այս հրապարակմամբ անդրադառնում ենք «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Զավենի Սարգսյանի ունեցվածքի հայտարարագրին:
Այսպես, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ս/թ մայիսի 23-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ունեցվածքի 2017 թվականի տարեկան հայտարարագիրը:
2017 թ-ին Արամ Զավենիչը 15 մլն դրամով ձեռք է բերել HYUNDAI TUSCANI 2.0 մոդելի ավտոմեքենա:
Պատգամավորի դրամական միջոցները հարկային տարվա սկզբին կազմել են՝
10 մլն դրամ,
2500 եվրո
20 000 դոլար,
Դրամական միջոցները հարկային տարվա ավարտին աճել են՝ համապատասխանաբար դառնալով՝
15 մլն դրամ,
6000 եվրո,
20 000 դոլար:
Տարվա ընթացքում պատգամավորը ստացել է 100 մլն 700 000 դրամ եկամուտ, որը գոյացել է հետևյալ կերպ՝
96 մլն դրամ՝ շահաբաժին,
4 մլն 700 000 դրամ՝ աշխատանքի վարձատրություն:
Պատգամավորական պաշտոնի ստանձման հայտարարագրում, որը ներկայացվել է 2017 թվականի հունիս 1-ին, Արամ Սարգսյանը գրանցել է 3 բաժնեմաս հետևյալ արժեքներով՝
25 000 դրամ,
58 մլն 950 000,
25 մլն դրամ:
Որպես անշարժ-շարժական գույք՝ գրանցված է 1 հողամաս և MERCEDES-BENZ G 350 մոդելի ավտոմեքենա:
Պատգամավորը գրանցել է նաև 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք 3 անուն գույք՝
Ժամացույց,
Գրիչների հավաքածու,
Նկար:
Դրամական միջոցները կազմել են՝
11 000 դրամ,
10 000 դոլար:
Եկամուտները կազմել են 21 մլն դրամ, որը գոյացել է շահաբաժնից:
Պատգամավորի կինը՝ Մարինե Պողոսյանը 2017 թվականին ձեռք է բերել 3 բնակարան, որոնցից միայն մեկի արժեքն է նշված՝ 47 500 դոլար:
3 բնակարաններից 2-ը տարվա ընթացքում վաճառվել է:
Պատգամավորի կնոջ դրամական միջոցները հարկային տարվա սկզբին կազմել են 2 մլն դրամ, որը տարվա ավարտին դարձել է 2 մլն 600 000 դրամ:
Եկամուտները կազմել են 1 մլն 704 000 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:
Պատգամավորի որդու՝ Գուրգեն Սարգսյանի հայտարարագրում գրանցված է միայն եկամտային տվյալներ՝ 1 մլն 680 000 դրամ, որը ևս գոյացել է աշխատանքի վարձատրությունից:
Արամ Սարգսյանի դստեր՝ Գրետա Սարգսյանի հայտարագրում ևս եկամտային տվյալներ են գրացված՝ 1 մլն 216 000 դրամ՝ աշխատանքի վարձատրություն:
Պատրաստեց Ակաթի Վահանյանը