Արթուր Ղազարյան («Քանաքեռցի Տույ»). Ինձ վրա չեն կրակել
Դիտել նաև
Ով է Քանաքեռցի Տույին կյանքից զրկող անձը, նրան հայտնաբերեցին երկու տարի անց միայն. մանրամասներ. Տեսանյութ
Քանաքեռում Արթուր Ղազարյանի և Արտուշ Հակոբյանի սպանության գործն ուղարկվել է դատարան․ կա 5 մեղադրյալ
Վճռաբեկ դատարանը սպանված «Քանաքեռցի Տույի» գործով որոշում է կայացրել
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է
Քանաքեռցի Տույի և Տյուշ Արտուշի սպանության գործով դատարան են տեղափոխվում վերջինիս որդիները
Համացանցում տարածված տեղեկությունը, թե երեկ Քանաքեռում հնչած կրակոցներն ուղղված են եղել նույն թաղամասի բնակիչ Արթուր Ղազարյանի («Քանաքեռցի Տույ») վրա, իրականության հետ որեւէ կապ չունի։ Այդ լուրը հերքեց ինքը՝ Արթուր Ղազարյանը։
Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Ղազարյանը նշեց, որ երեկ քաղաքից բացակայել է, հիմա էլ տանն է՝ ողջ-առողջ։ Միաժամանակ ցավ հայտնեց, որ նման տեղեկությունը հոգեբանական հարված է հատկապես իր ընտանիքի անդամներին։ «Լավ է, դուստրս ու փոքր որդիս տանն են, ու դպրոցում նման հիմար լուր չեն կարդա։ Բայց ի՞նչ ասեմ, երբ Լոնդոնում ուսանող ավագ որդիս հանկարծ համացանցում կարդա նման տեղեկատվություն։ Դրա պատասխանն ո՞վ է տալու», հավելեց նա։