«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

«Առավոտ գոռում է, երեկոյան գոռում է, ինչի՞ ես գոռում, այ ցավդ տանեմ». Շարմազանովը՝ Փաշինյանին

lragir.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, Լոռիում ինչպե՞ս է ընթանում Ձեր քարոզարշավը։ Նիկոլ Փաշինյանը Լոռիում կոչ արեց ձայն չտալ ՀՀԿ-ին։ Չեք կարծո՞ւմ, որ ձայն չեք ստանա։

– Ես Լոռիում եմ, քարոզարշավն այստեղ նորմալ է անցնում։ Ես կարծում եմ՝ մարդիկ պետք է կոչեր հնչեցնեն, թե ինչու մարդիկ պետք է իրենց ձայն տան, ոչ թե ինչու պետք է ուրիշին ձայն չտան։ Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը եկել է Ալավերդի ու ասել՝ ՀՀԿ-ին ձայն մի տվեք, կարծում եմ՝ վարչապետին բավականին տխուր անակնկալ է սպասվում, որովհետ իր նման 100 հոգի էլ լինի, ՀՀԿ-ին և ինձ ձայն են տալու, որովհետև մարդիկ ունեն թասիբ, ունեն նամուս, գնահատում են իրականացրած աշխատանքը։ Ինչքան ձայն կստանա ՀՀԿ-ն, կորոշի ժողովուրդը։ Բայց չի կարելի գալ Ալավերդի ու հայտարարել՝ ձայն մի տվեք ՀՀԿ-ին։

Յուրաքանչյուր քաղաքական թիմ պետք է իրականացնի իր ծրագիրը։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է ժողովրդին ցույց տա, թե ինչու պետք է իրեն ընտրեն, ոչ թե ինչու պետք է ուրիշին չընտրեն։
Ինչ վերաբերում է վարչապետի տխրահռչակ հայտարարությանը, թե Ալավերդին ՀՀԿ-ի հենակետներից մեկն է, քանի որ նաև Շարմազանովն է ալավերդցի և հույս է հայտնել, որ ոչ մի ալավերդվի ՀՀԿ-ին, նաև Շարմազանովին ձայն չի տա, ես կասեմ՝ պարոն վարչապետ, յա, իրո՞ք։ Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Այսինքն՝ քեզ ի՞նչ է թվում՝ ալավերդցիք թասիբ չունեն, նամուս չունեն, մարդու իրականացրած աշխատանքը չեն գնահատում։

Էդուարդ Շարմազանովը, իր ծնողները, իր եղբայրը, իր ընտանիքը էստեղ են։ Ես 43 տարի կապ ունեմ Ալավերդու հետ։ Ոչ ես, ոչ ինձ հետ կապված որևէ մարդ որևէ լկտի պահվածք, ոչ մի օրենքի խախտում չի արել։ Բացի ժողովրդին ձեռք բռնելուց՝ մենք ուրիշ բան չենք արել։

Եթե գնայիր Երևանի քուչեքում ասեիր, որտեղ ինձ չեն ճանաչում, դա ուրիշ բան, բայց գաս Ալավերդիում ասես՝ հույս ունեմ, որ ՀՀԿ-ին ձայն չեք տա, ախր դու վաղը գնալու ես, ժողովրդի խնդիրներով էլի ես եմ զբաղվելու։ 5 տարին մեկ գալիս եք ընտրարշավին խոսում եք, թողնում գնում, ժողովրդին էլ խաբում եք։ Եթե ինքը նման հայտարարություն է անում, որը հարիր չէ քաղաքական գործչին, ես էլ ասեմ, որ առնվազն մի քանի հազար ձայն ՀՀԿ-ն Ալավերդիում ստանալու է։

– Չե՞ք կարծում, որ Փաշինյանի հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ հասարակության մոտ, քանի որ նա ունի մեծ վստահություն։

– Ի՞նչ ազդեցություն պետք է ունենա, որ Ալավերդիում ՀՀԿ-ն պետք է ձայն չհավաքի՞։ Ես էլ պատասխանում եմ, որ Լոռու մարզի ցուցանիշները ՀՀԿ-ի համար լինելու են լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը։ Ես չեմ ասում՝ իրենց հաղթելու եմ, ես իրենց հետ մրցման չեմ էլ մտել։ Ես իմ գործն եմ արել, 11 տարի ծառայել եմ հանրապետությանը։ Երբ ինքը իմ արածի 1 տոկոսը կանի, նոր թող խոսի։ Երբ ինձ նման մի քանի երկրում Ցեղասպանություն կճանաչի, երբ ապրիլյան պատերազմում ինձ նման արտասահմանից պատգամավոր կբերի Ղարաբաղ առաջին գիծ, երբ Արցախի քվեարկության ժամանակ 7 երկրներից բարեկամության խմբի պատգամավորները կողմ կքվեարկեն հանուն Ղարաբաղի, այն ժամանակ թող խոսի։

Վարչապետի պաշտոնակատարը քաղաքական բանավեճի կուլտուրան պլինտուսից ցածր մակարդակի իջեցրեց և մինչ օրս ոչ մի ծրագրից չի խոսում։ Սպանեց թողեց՝ ասֆալտին փռենք, վզից բռնենք շպրտենք։ Սենց ինչքա՞ն կարելի է, սա վարչապետի բառապաշար չի։

Դուք հաղթել եք, եկել եք իշխանության, ձեր ծրագրերը ներկայացրեք։ Դուք ժողովրդին հաշվետվություն տվեք, թե այս 7 ամսում ինչ եք արել և ինչ եք նախատեսում անել, և ինչպես եք անելու։ Իսկ թե ում կընտրի ժողովուրդը, դա կորոշի հենց ժողովուրդը։

Դեկտեմբերին կյանքը չի ավարտվելու, ոչ շատ ձայն հավաքելուց պետք է հոգեվարքի մեջ ընկնել, ոչ էլ քիչ ձայն հավաքելուց պետք է հոգեվարքի մեջ ընկնել։ Ես արձանագրում եմ, որ այսօր չկա քաղաքական բանավեճ ու դա կատարվում է Փաշինյանի կողմից։

Ինքը 7 ամսվա սուտը, խաբեությունը փորձում է կոծկել ինչ-որ թիրախ ընտրելով։ Վարչապետ մարդ ես, ծրագրից խոսիր։ Բա գա Սպիտակ ու աղետի գուտուց չխոսի՞։ Թող մինչև դեկտեմբերի 9-ը Ալավերդու գործարանը գործարկի։ 600 մարդ անգործ է մնացել, եկել ժողովրդի գլխին լոլո է կարդում։ Ասում է վատագույն դեպքում Թեղուտում կաշխատեն, ի՞նչ Թեղուտ, դուք չինացիների հետ ի՞նչ կապ ունեք։ Չինացիների հետ մեր կառավարությունն է բանակցել, ես շատ լավ տեղյակ եմ։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր պետական մակարդակով։ Իշխանափոխությունից հետո բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։ Ասում է՝ նոր գործարան կբացենք. Ներդրումների նմա՞ն, որ 100 մլն-ից 8 մլն դարձավ, կարմիր գծերի նմա՞ն, որ ասեցիք կհանենք, ու չեք հանում, աշխատատեղերի նմա՞ն, որ ոչինչ չեք անում, ԵՏՄ-ից դուրս գալու նմա՞ն, որ ասում էիք դուրս ենք գալու ԵՏՄ-ից, բա ինչի՞ դուրս չեք գալիս։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan