Երկու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային
ՀՀ Շիրակի ու Լոռիի մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր: Այս մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:
Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։
Ամսի 7-ի փոխարեն աշխատանքային կլինի դեկտեմբերի 15-ը:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
«Ես կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է, պետք է հարգել մարդկանց զգացմունքները», - ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։