Ոստիկանները կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենա, որում զենք է հայտնաբերվել

Դիտել նաև
Զենք-զինամթերքը Արցախից Հայաստան ապօրինի տեղափոխելու, շրջանառելու քրգործով 32 անձ է դատապարտվել
Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար են ստացել
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը. Պատգամավոր
Պատահար՝ Երևանում
Ճանապարհատրանսպորտային պատահար Կապանում
Այսօր, նոյեմբերի 28-ին ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով կանգնեցվել է Մարտունի քաղաքի ուղղությամբ ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կասկածելի վնասվածքներ։
Մեքենայում գտնվողներից մեկը դիմել է փախուստի, մյուսը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին։
Հայտնաբերվել և առգրավվել է ատրճանակ, նախնական տվյալներով, «Վալտեր» տեսակի՝ լիցքավորված երեք փամփուշտով, որոնցից մեկը՝ փամփշտանոցում, երկուսը՝ փամփշտատուփում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասներին ոստիկանությունը կանդրադառնա ավելի ուշ։