Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան Կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Ե՞րբ է տիկին Սիլվան կաշառք տալու ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Դսեղում է` ուղիղ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների ճեպազրույցը՝ ուղիղ
ԼՐԱՀՈՍ
Իրավապահները դեռ չեն գտել Թբիլիսիի հայկական եկեղեցուց ուղիղ եթեր մտած և ՀՀ դրոշը վառած ադրբեջանցուն.տեսանյութ Արփինե Հովհաննիսյանը՝ նոր լուսանկարները Նիկոլ Փաշինյանը Երևանից Դսեղ ուղղաթիռով է մեկնել Ռամիլ Սաֆարովը, նույնիսկ ամենախաղաղ պայմաններում՝ պետք է սպանվի Տիմատին գնել է Երևանի կենտրոնում գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանը Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Լիլիթ Հովհաննիսյանը նոր հմայիչ լուսանկար է հրապարակել Հայկ Մարությանի հարցազրույցը ավստրիական Society ամսագրին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ Արտակ Համբարձումյանը Թուրքիայում բրոնզե մեդալ է նվաճել Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլ դիրքը Գուրգեն Մարգարյանի սպանությունը պետական պատվեր է եղել. Նազելի Վարդանյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին Կառավարությունն այդպես էլ չի արձագանքում «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը. Արփինե Հովհաննիսյան Հայաստանի համար վատ տարբերակ չի լինի, եթե Բայդենը մասնակցի և հաղթի «Մի ուրվական է շրջում Առողջապահությունում՝ կոռուպցիայի ուրվականը» կամ` «Պայքար հողմաղացների դեմ». Արամ Քոչարյան. լուսանկար Կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ) Առավոտս սկսվեց ամենածանր այցով. Նաիրա Զոհրաբյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի Փաշինյանը Դսեղում մասնակցում է Թումանյանի 150–ամյակին նվիրված միջոցառումներին. տեսանյութ ՀՀ քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է Վրաստանից 649.6 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր ներկրել Հայաստան. ՊԵԿ Արայիկ Հարությունյանը թղթից է կարդում Թումանյանի ամենահայտնի քառյակներից մեկը. տեսանյութ Ե՞րբ է տիկին Սիլվան կաշառք տալու ցուցմունքով հանդես գալու ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Երևանի փաբերից մեկում 5 երիտասարդ բերման է ենթարկվել Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում (Տեսանյութ) «Արմենիա» ԲԿ-ի բակում հայտնաբերվել է նույն հիվանդանոցում բուժվող տղամարդու դին Քանի քեռին կա Մաշադյանները միշտ էլ «շոկոլադ են ուտելու» Նիկոլ Փաշինյանը Դսեղում է` ուղիղ Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների ճեպազրույցը՝ ուղիղ Մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետին, նրա տեղակալին և ևս 9 անձի Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ֆլեշմոբ է սկսել. տեսանյութ Ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աղքատությունը գլուխներն առած լոդրները պետք է սերտեն Մաշադյանի կյանքի դասերը Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Ինչ նպատակով է Հայաստան ժամանել Արամ Առաջինը Թումանյանի ուղերձը բոլոր ժամանակների պաշտոնյաներին Ի՞նչ կիսանախագահական համակարգ Հայաստանի ժողովրդագրության հմայքը Սերգեյ Լավրովը փոխանցել է Կրեմլի զայրույթն ու տարակուսանքը Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ի՞նչը կառավարությունից. Գևորգ Պետրոսյան ԿԲ նախագահը մարտին պաշտոնանկ կարվի. Փաշինյանն ուզում է այդ պաշտոնում իր մարդուն տեսնել Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան. տեսանյութ Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունը Ալկոհոլ օգտագործողներն ավելի վտանգավոր են, քան մարիխուանա ծխողները.Արման Մարգարյան (տեսանյութ) Հոգեւորականների եւ ակտիվիստների միջեւ բախումը կանխվել է Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսում Ցոփ ու շվայտ. ՊԵԿ-ում ամեն ամիս են պարգրևավճարներ ստացել Նիկոլ Փաշինյան. անուղղելի հեղափոխականը կամ ում է խժռում հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը՝ Պուտինին Ֆեյսբուքյան «գիտակցված» անտարբերությունը, կամ՝ ռուսները ջղայնացե՞լ են Գործ ունենք բազմակողմ խաղի հետ. ՀԱԿ-ը քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու հայտ է ներկայացնում «Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից Թեժ պայքար. Ով կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. նախագահ Արմեն Սարգսյան We are one.Հայաստանը միացավ մանկական քաղցկեղի դեմ պայքարի ֆլեշմոբին (Տեսանյութ, ֆոտոշարք) Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ) ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը Փետրվարի 18-ի ամենաուշագրավ լուրերը.Տեսանյութ Սիփան Փաշինյանը՝ «Սիփան Փաշինյանի մեծ բիզնեսը» հոդվածի մասին Արթուր Ղազինյանը կուսակցություն է ստեղծում ՀՀ պատվո պահակախմբի գեղեցիկ ելույթը Աբու Դաբիում. Տեսանյութ Պուտինը վստահում է Էրդողանին.Պեսկով Կապանում 80-ամյա կինն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող Պոռնկությամբ զբաղվում են նաև անչափահասները.Տեսանյութ Արամ Ա կաթողիկոսը «Ասպետի կարգ» շքանշանով է պարգևատրել Տիգրան Մանսուրյանին Ուժեղ քամի է սպասվում Տարածաշրջանի հարկային բեռը Ի՞նչ ունեցվածք ունի Ռաֆիկ Մաշադյանը Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները Քիմ Քարդաշյանի չափազանց համարձակ տեսքը` Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը (լուսանկարներ) Գազի սպառման ծավալների որոշակի ավելացումը հիմնականում պայմանավորված է օդի ջերմաստիճանով. «Գազպրոմ Արմենիա» Լիդիան Արմենիան զգուշացնում է ՀԷՑ-ը բաժանորդներին հորդորում է էլեկտրաէներգիայի ծախսերի և վճարումների հետ կապված հարցերով դիմել իրենց
Հարցում

«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում նման է մրցակիցների չեզոքացման». Վիգեն Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջին փոխխոսնակ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Հայաստանի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ria.ru-ին, որտեղ անդարդարձել է իշխող քաղաքական ուժի կողմից ՀՀԿ-ականների ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների և այն մասին, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր անցել են Փաշինյանի կողմը, ինչպես նաև՝ ինչպես է կուսակցությունը գնում ընտրությունների։ Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:

-Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում նրան, որ ՀՀԿ որոշ պատգամավորներ անցել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմը։

-Դա հետխորհրդային տարածքում և Արևելյան Եվրոպայում առաջին դեպքերից է, երբ իշխանության կուսակցությունը, հատկապես այդ կոնտեքստում, այլ քաղաքական ուժի իշխանությունը փոխանցելով, չի կորցրել իր խմբակցությունը Խորհրդարանում և մինչև վերջ ի վիճակի եղել որոշումներ ընդունել ու արդյունավետորեն դրանք իրականացնել։ Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ աջակցում ենք Փաշինյանի թեկնածությանը, քանի որ եթե մենք դա մայիսի 2-ին՝ երկրորդ փուլում, դա չանեինք, ստիպված կլինեինք միանգամից արձակել Խորհրդարանը։ Դա շատ անարդյունավետ կլիներ, որովհետև այդ ժամանակ կազմակերպված ընտրություններն ավելի վատը կլինեին, քան դեկտեմբերին սպասվողը։ Հետո մենք աջակցեցինքն Կառավարության ծրագրի ընդունմանը։ Մենք ապահովեցինք ձայների բավարար քանակ Կառավարության օրենսդրական նախաձեռնություններն ընդունելու համար նույնիսկ այն դեպքերում, երբ անհանգստության ու քննադատության համար լուրջ առիթներ կային։
Մենք քվեարկել ենք բյուջեի օգտին, որ երկիրը նոր տարում առանց բյուջե չմնա։ Համաներման առաջարկ է ներկայացվել, որին մենք կողմ ենք քվերակել, թեպետ այնտեղ մի շարք պահերով կասկածներ կային։ Բայց որոշում կայացվեց չքվեարկել Ընտրական օրենսգրքի օգտին, քանի որ լրացումների ձևն ու բովանդակությունը բացարձակապես անընդունելի էին, և չնայած Կառավարության բոլոր ջանքերին, ընդ որոմ երկու անգամ, այդ օրենքը չընդունվեց։

Խմբակցությունը մինչև վերջին պահը պահպանեց որոշումներ կայացնելու ու դրանք իրականացնելու ունակությունը, ինչը բացառիկ է այդ իրավիճակում։ Դրանում երևաց ՀՀԿ ուժը և անհատապես յուրաքանչյուր պատգամավորի ուժը։ Մեր խմբակցության անդամները, որոնց վրա սարսափելի ճնշում էր գործադրվում, ինչը երբեմն հասնում էր անձնական վիրավորանքների, իրենց ու իրենց ընտանիքի անդամների հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքների, ինչը մինչև այժմ բնորոշ չէր հայ քաղաքական կյանքին, այնուամենայնիվ, դրսևորեցին տոկունություն ու ոգու արիություն, ինչը, իհարկե, շատ լուրջ հարգանքի է արժանի։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմն անցած մարդկանց, դա նրա իսկ մեծագույն խնդիրն է, քանի որ մեզնից հեռացած ու իրեն միացած մարդիկ նրանից ավելի արագ կհեռանան։

-Իշխանափոխությունից հետո անցել է ընդամենը կես տարի, բայց ՀՀԿ-ն որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ո՞րն էր կուսակցության մոտիվացիան: Արդյո՞ք դուք ձեր մասնակցության մեջ ռիսկեր, կամ, ընդհակառակը, որոշակի առավելություններ:

-Ընտրությունները միշտ էլ ռիսկեր ու առավելություններ են, միշտ փորձ` ստանալու ընտրողների առավելագույն աջակցությունը` անկախ նրանից, թե կես տարի է անցել, տարի՞ թե՞ մի քանի ամիս: Ընտրություններին չմասնկցող քաղաքական ուժը, իմ կարծիքով, դադարում է այդպիսին լինել: Այն դառնում է հասարարակական կազմակերպություն, հետաքրքրությունների ակումբ, և այդ պատճառով Խորհրդարանում մեծամասնություն ունեցած կուսակցությունը պարզապես իրավունք չուներ ընտրությունների չգնալ: Նա պետք է ընտրողներին հնարավորություն տար` քվեարկելու իր օգտին, համապատասխան ծրագիր ներկայացնել, որը պատասխան կտար հասարակության այսօրվա պահանջմունքներին:

Հենց դա էլ արեց ՀՀԿ-ն: Ես դա միակ ճիշտ որոշումն եմ համարում և կարծում եմ, որ սկզբունքորեն կարևոր է, որ իշխանության կուսակցությունը իշխանափոխությունից հետո մոռացության չմատնվի, այլ շարունակի աշխատել որպես քաղաքական միավոր` օգտագործելով փորձը, հմտությունները, թիմը: Այլապես զրոյից ձևավորվում է ոչ միայն նոր իշխանությունը, այլև ապագա ընդդիմությունը և մնացած բոլոր ուժերը, այդ թվում նաև այդ պատճառով է այժմ կենաց ու մահու պայքար մղվում: Քանի որ քաղաքական ուժերի համար ակնհայտ է դառնում, որ կոնֆիգուրացիայի, ուժերի հարաբերակցության ցանկացած փոփոխություն մահվան հավասար է, քանի որ դրանից հետո զրոյից ձևավորվում է բացարձակապես նոր քաղաքական դաշտ:

-ՀՀԿ ներկայացուցիչները, հատկապես ԱԺ պատգամավորները քչերից մեկն էին, ովքեր հետհեղափոխական մթնոլորտում համարձակվում են երբեմն նույիսկ շատ խիստ քննադատության ենթարկել նոր իշխանություններին: Նոր Կառավարության ո՞ր սխալներն եք դուք հատկապես վտանգավոր համարում, որո՞նք կարելի է ուղղել, և տեսնու՞մ եք դուք արդյոք որոշ ուղղություններով նախկին իշխանությունների կուրսի շարունակություն:

– Ես տեսնում եմ ՀՀԿ քաղաքականության շարունակության փորձ: Հայտարարված է, որ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու, 2019թ. բյուջեն կազմված է ժամանակինմ մեր կուսակցության կողմից պատրաստված միջնաժամկետ բյուջետային ծրագրի եռամյա պլանավորմամբ: Ազգաբնակչությանը մտահոգող հիմնական հարցերի առնչությամբ ըստ էության կա կուրսերի նմանություններ: Ինչ վերաբերում է կատարման որակին, դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ մենք տեսնում ենք ոչ թե պարզապես անփորձ թիմ, այլ մարդկանց խումբ, ովքեր սկզբունքորեն պատրաստ չեն պետական որոշումներ կայացնելուն, և նրանցից յուրաքանչյուրը Կառավարությունում հսկայական ոլորտ է ղեկավարում:

Կա շատ բարձր վստահություն Կառավարության ղեկավարի նկատմամբ: Վարչապետի անձնական վարկանիշը իսկապես շատ բարձր է, և մարդիկ նրա հետ մեծ հույսեր են կապում: Շատ կցանկանայինք, որ նրա մոտ ամեն ինչ ստացվեր, քանի որ վերջիվերջո, նրա հայտարարած գաղափարները վեհ են` երկրի բարեկեցություն, երիտասարդության համար նոր հնարավորություններ և այլն: Բայց, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում, այնքան էլ չի համապատասխանում դրանց, և այս օրերին հնչեցված շատ հայտարարություններ լուրջ տագնապի տեղիք են տալիս: Օրինակ` 150 000 պետական ծառայողների կրճատումների վերաբերյալ պլանները: Դա հսկայական թիվ է, դա գործնականորեն երկրի աշխատող բնակչության յուրաքանչյուր չորրորդ մարդն է: Եվ այս հապշտապ որոշումը` Կառավարությունում նախարարությունների թիվը կիսով չափ կրճատելու վերաբերյալ:

-Իր գլխավոր ձեռքբերումը նոր Կառավարությունը համարում է կոռուպցիայի դեմ պայքարը: Արդյո՞ք դուք այստեղ հաջողություններ տեսնում եք, աղմկահարույց կոռուպցիոն գործերի մեջ կա՞ն արդյոք քաղաքականապես մոտիվացվածները:

-Այս առումով շատ կարևոր է հասարակության կողմից կոռուպցիայի մակարդակի ընկալումը: Նոր կառավարության հաջողվեց հասնել շատ կարևոր արդյունքի` հասարակությանը հույս տալ, որ կուռուպցիայի դեմ դաժան պայքար է մղվելու: սակայն ինձ շատ են անհանգստացնում հայտարարություններն այն մասին, թե երկրում այլևս կոռուպցիա և օլիգարխներ չկան: Ես կարծում եմ, որ այդպես չի լինում, քանի որ այն երկրներում, ուր կուռուպցիայի դեմ պայքարի ավելի խիստ միջոցներ են գործում, և կոռուպցիոներներին գնդակահարում են հրապարակներում, միևնույն է, կոռուպցիայի հետ կապված խնդիրներ մնում են: Ես կցանկանայի հավատալ, որ դա պարզապես այդպիսի ոգևորություն է, սակայն իրական արդյունքեր ես դեռ չեմ տեսնում:

Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է օրենսդրական դաշտի ստեղծում, որը սկսել է ձևավորվել ՀՀԿ իշխանության ժամանակ: Այն ժամանակ մի շարք կարևոր օրենքներ են ընդունվել, այդ թվում նաև ապօրինի հարստացման քրեականացումը, պաշտոնատար անձանց ու նրանց ընտանիքների ունեցվածքի և շահույթի հայտարարագրման ձևը: Այս օրենքի տակ ընկավ 10 000 մարդ: Սա 3 միլիոնանոց Հայաստանի համար շատ լուրջ թիվ է:

Բայց կան որոշում կայացնող մարդկանց աշխատանքի վարձատրման բարձրացման, իմպլեմենտացիայի հարցեր: Կոռուպցիան հաճախ շփոթում են կաշառք վերցնելու հետ, բայց կոռուպցիան որոշումներ կայացնելիս ազդեցության լծակների կիրառման ավելի համակարգային մեխանիզմ է:

Դրա համար էլ որոշումներ կայացնող մարդիկ, որոնցից կախված են դատական ծանր գործեր, պետական պրեֆերենցիաներ, տուգանքներ, պետք է ստանան համապատասխան վարձատրություն: Պարզապես գնդակահարելով` ոչինչ չես փոխի:

Կարելի է գոռալ այդ մասին, կարելի է ցուցադրաբար մարդկանց ձերբակալել, կարելի է մարդկանց կալանավորել ու դատապարտել` չապահովելով անգամ իրավունքը հարգելու տարրական նորմեր, բայց թե դրանից ինչ օգուտ կլինի, հիմա դդժվար է ասել: Այժմ դա շատ նման է ընտրովի արդարադատության ու քաղաքական հակառակորդների դեմ մղվող պայքարի:

Թարգմանությունը՝ 168.аm-ի

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan