Շերը և Քիմ Քարդաշյանը ուզում են Հայաստան այցելել
Աշխարհահռչակ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) և ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը միասին Հայաստան գալու ցանկություն են հայտնել:
Այս մասին նրանք ասել են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի (KUWTK) ժամանակ:
Շերն ասել է. «Ես ցանկանում եմ ետ գնալ Հայաստան»: Քիմը պատասխանել է, որ ինքն էլ է ցանկանում Հայաստան գալ և առաջին իսկ հնարավորության դեպքում կընկերակցի նրան: «Մենք կարող ենք միասին գնալ այնտեղ: Ես շատ եմ ուզում գնալ Հայաստան, ինձ այժմ դա շատ անհրաժեշտ է»,- ասել է Շերը: