Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կորցնում է իշխանությունը, ողջ մաղձը ժողովրդի վրա է թափում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
20
Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում Փաշինյանին պետք չէ ներել, ինքը լավ գիտի՝ ինչ է արել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը Հունիսի 7. թռիչքային զարգացում կամ թռիչքային կործանում. Երվանդ Բոզոյան Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ Արձանագրվել է պաշտոնական դիրքի և վարչական ռեսուրսի չարաշահման 16 դեպք.«Արդար քվե»-ի տվյալները Ալիևը ծաղրել է Մակրոնին Փաշինյանը ընդդիմադիր չորս քաղաքական գործիչների սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով. ՔԻՀԿ Ներքին խաղաղություն չունեցող մարդը չի կարող խաղաղ խոսել. Հայր Ռուբեն 4 կուսակցության 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Դավթաշե՜ն, միացի՜ր, որ փոխենք։ N 7 Սիսիանում և Գորիսում բնակիչների հետ ունեցանք շատ ջերմ և անմիջական հանդիպումներ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ապագա գյուղ․ հունիսի 7-ին ընտրի՜ր ✅7-ին (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ընտրությունը հայկական և ադրբեջանական օրակարգերի միջև է. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը (տեսանյութ) Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա Փաշինյանը փորձում է կրկնել Հիտլերի փորձը՝ «մասկի շոու» ձևով, ինչպես նացիստները հրկիզեցին Ռեյխստագը, սակայն պատմությունը նմանակողներին չի հավատում «Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան Ոստիկանական խմբեր՝ Երևանից մինչև Լոռի «Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից 1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին Գրում են՝ էս գիժը դեղերը չի խմել (տեսանյութ) Նիկոլին պետք է քաղաքական թարս ապտակ տալ (տեսանյութ) Հայաստանը երբեք նման ափռ-ցփռ դուրս տվող ղեկավար չի ունեցել (տեսանյութ) Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին Իշխանության համար օրենք չկա. «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ»

Մարմինը մասնատել են երաժշտության ներքո, հետո տեղափոխել հյուպատոսի տուն. New York Times-ը հրապարակել է Խաշոգջիի սպանության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները (տեսանյութ)

Հեղինակավոր New York Times պարբերականը հրապարակել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանության վերաբերյալ արված լրագրողական հետաքննության տեսատարբերակը՝ ներկայացնելով մանրակրկիտ հետաքննության ուշագրավ բացահայտումները:

Մոտ ինը րոպե տևողությամբ տեսանյութում ներկայացված է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում կատարված սպանությանը նախորդած, բուն սպանության և դրան հաջորդած դեպքերի ժամանակագրությունը: Տեսանյութը ստեղծվել է թուրքական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերի ու հստակ ապացույցների հիման վրա:

Ընդհանուր առմամբ, լրագրողական հետաքննությունը տևել է մի քանի շաբաթ ու ժամ առ ժամ վերականգնում է սպանության օրվա, դրա նախօրեի ու հանցագործությանը հաջորդած ժամերի իրադարձությունները:

Ցուցադրելով Խաշոգջիի սպանությանը ներգրավված անձանց լուսանկարները՝ հետաքննության հեղինակները նշում են. «Նրանք 15-ն են: Նրանց մեծ մասը Ստամբուլ է ժամանել գիշերը՝ սպասելով թիրախի ժամանմանը: Իսկ թիրախը Ջամալ Խաշոգջին էր՝ Սաուդյան Արաբիայի կառավարության ու երիտասարդ թագաժառանգի՝ Մոհամադ բին Սալմանի ամենահայտնի քննադատներից մեկը, որը թագաժառանգին մեղադրում էր հայրենիքում վախի մթնոլորտ ձևավորելու, սաուդցիներին լռեցնելու համար»:

Տեսանյութում նշվում է, որ լրագրողի սպանության գործը «գլուխ բերելու» համար Սաուդյան Արաբիայում ստեղծվել է «մասնագետների հատուկ թիմ», որոնց անդամներից որոշները կապ ունեն անձամբ գահաժառանգի հետ:

Թիմը բաժանվել է երեք խմբի, որոնք կասկած չառաջացնելու համար Խաշոգջիի սպանությունից ժամեր առաջ Ստամբուլ են ժամանել տարբեր չվերթներով՝ տարբեր քաղաքներից:

Լրագրողները թիմերի մեջ առանձնացնում են 3 հոգուց բաղկացած խումբը: Դրանում ներառվել են դիահերձման մասնագետը, որը մասնատել է այլախոհի դին, Խաշոգջիի «նմանակը», որը սպանությունից հետո հագել է սպանվածի հագուստն ու դուրս եկել հյուպատոսության շենքից՝ տեսահսկման խցիկների առաջ ձևացնելով, թե հենց Խաշոգջին է այնտեղից դուրս գալիս, և ամբողջ գործողության ղեկավարը, որն անմիջական կապի մեջ է արքայազնի հետ, նրան ուղեկցում է բոլոր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Նրանք բոլորը տեղավորվել են հյուպատոսարանից ոչ հեռու գտնվող տարբեր հյուրանոցներում:

Տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերում երևում է, որ Խաշոգջիի սպանությունից երեք ժամ առաջ օպերացիայի ղեկավարը, դիահերձման մասնագետն ու լրագրողի «նմանակը» հետևի մուտքից մտնում են հյուպատոսարան: Դռան մոտ տեղավորվում է մեծ մեքենան, որով ավելի ուշ տեղափոխվում են Խաշոգջիի մասնատված մարմնամասերը:

Այնուհետև հյուպատոսարանի շենքի մոտ են հայտնվում լրագրողն ու նրա նշանածը: Սա վերջին անգամն է, երբ զույգն իրար տեսնում է: Խաշոգջին հեռախոսը տալիս է նշանածին, մտնում շենք, որտեղից նրան վիճակված չէ այլևս դուրս գալ:

Լրագրողին հրավիրում են երկրորդ հարկ՝ հյուպատոսի աշխատասենյակ, մինչդեռ հանցախումբը սպասում է կողքի սենյակում: Հարձակումն իրեն երկար սպասել չի տալիս. րոպեներ անց նա արդեն մահացած էր:

Այնուհետև դիահերձման մասնագետը մասնատում է Խաշոգջիի դին: Հատկանշական է, որ նա դա անում է երաժշտության հնչյունների ներքո: Մինչդեռ օպերացիայի ղեկավարը զանգահարում է իր վերադասին ու ասում. «Ասա ղեկավարին՝ գործն արված է»:

Այդ ընթացքում հետնաբակում սպասող մեքենան տեղափոխում է սպանվածի մարմնի մասերը, իսկ հանցախումբը սկսում է հյուպատոսարանի ներսում վերացնել հանցանքի հետքերը:

Մինչ Խաշոգջիի հարսնացուն նրան սպասում է հյուպատոսրանի շենքի մոտ՝ այնտեղ, որտեղ զույգը բաժանվել էր, նմանակը հագնում է լրագրողի հագուստն ու դուրս գալիս: Դա արվել է այն նպատակով, որ տեսահսկման խցիկները ֆիքսեն «Խաշոգջիի»՝ հյուպատոսության շենքից ողջ-առողջ դուրս գալը: Սակայն փոքրիկ բացթողումը մատնում է դավադիրներին. նմանակը մոռացել է հագնել սպանվածի կոշիկները, և ֆիքսված կադրերում հստակ երևում է, որ նա այն նույն մարզակոշիկներով է, որոնցով սպանությունից առաջ մտել էր հյուպատոսարան:

Ինչ վերաբերում է մարմնի մասերը տեղափոխող մեքենային, ապա այն մի քանի րոպե երթևեկելուց հետո կանգ է առնում հյուպատոսի պաշտոնական կեցավայրի մոտ ու հետո բակ մտնում:

Խաշոգջիի անհետացումից 4 ժամ անց հանցախմբի անդամներից ոմանք գնում են օդանավակայան ու Սաուդյան Արաբիա վերադառնում:

Այս ընթացքում լրագրողի հարսնացուն անհանգիստ նրան է սպասում շենքի մոտ:

Մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիր լրագրողի անհետացման պատմությունը մեծ աղմուկ է բարձրացնում ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում:

Անհետացումից ինն օր անց Սաուդյան Արաբիայից մասնագետների թիմ է ժամանում Ստամբուլ: Սակայն թուրքական մեդիայի պնդմամբ՝ թիմի նպատակը ոչ թե կատարվածի հետաքննումն էր, այլ առկա հետքերի ու ապացույցների կոծկումը:

«Այժմ սաուդցի դատախազները ցանկանում են մահապատժի դատապարտել սպանության գործով կասկածյալներին, որոնց մեջ, սակայն, ներառված չէ թագաժառանգը, որը բազմաթիվ արևմտյան պետությունների համոզմամբ՝ պատվիրել է այս սպանությունը: Խաշոգջիի մնացորդներն առ այսօր չեն հայտնաբերվել»,- եզրափակում են լրագրողները:

Աղբյուրը՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>