Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ընտրարշավը սկսվեց. Ի՞նչ ուղենիշերով են հանդես գալու «Իմ քայլը», ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Սասնա Ծռերը», «Լուսավորը» և «Մենքը». Տեսանյութ

Ընտրություններին մասնակցում են 11 կուսակցություններ և դաշինքներ, սակայն պարզ է, որ դրանցից ընդամենը հինգն են լինելու հանրության համար հետաքրքիր: Մնացածները կամ քաղաքական, այսպես կոչված, «սպոյլերների» դերում են հանդես գալու, կամ էլ չբավարարված ամբիցիաների խնդիր են լուծում:

Ինչևիցե, մեզ տվյալ պահին հետաքրքիր է, թե ինչ թեզիսներով և ուղենիշներով են հանդես գալու հիմնական քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին:

Եվ այսպես սկսենք ընտրությունների ֆավորիտից.

«Իմ քայլը». հնարավոր ուղենիշերը:

Եթե Երևանի ավագանու անցած ընտրություններում Փաշինյանը գնաց սև-սպիտակային տեխնոլոգիական լուծման, ապա այս ընտրություններում նա կարող է դա կիրառել մասնակիորեն:

Մի կողմից նա դա պետք է անի, որպեսզի մաքսիմալ ձևով կոնսոլիդացնի իր ընտրազանգվածին, մյուս կողմից նա պետք է վերափոխի իր մոտեցումը և հանդես գա ավելի հանդարտ դիրքերից, որպեսզի կարողանա բավարարել հասնրության առավել լուրջ շերտի շահերը:

Հասկանալի է, որ դեկտեմբերի 9 –ից հետո նա պետք է արմատապես փոխի իր հռետորաբանությունն ու գործելաոճը, եթե իհարկե ուզում է, որ երկիրը զարգանա իր բնականոն հունով, Հայաստան ներդրումներ գան, երկրում փողատերերի մոտ վախի մթնորորտը ավարտվի, բռնոցիները վերանան և այլն:

Եթե նա այդ խնդիրը չկարողանա լուծել, ապա նրա իշխանավարության ժամկետը կարող է և կարճ տևել:

ՀՀԿ-ի ուղենիշը լինելու է՝ հակադրվել Փաշինյանի կողմից թույլ տրված սխալներին:

Հասկանալի է, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում չի ձգտելու՝ իշխանություն վերցնել, քանզի հասկանում է, որ դա իրատեսական չէ: Նա պատրաստվում է դառնալ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսը, և փորձելու է մատնանշել նրա բոլոր վրիպումները: ՀՀԿ-ի թիրախը հանրության առավել պահպանողական շերտն է, ով վախեցած է Փաշինյանի անկանխատեսելի քաղաքականությունից:

ԲՀԿ-ի ուղենիշը լինելու է Ծառուկյանի բարեգործությունները:

Այս ուժը Փաշինյանի հետ հուշագիր կնքելուց հետո այլևս չի ընկալվում որպես «այլընտրանք»: Այս ուժի ընտրազանգվածը խիստ սպեցիֆիկ է: Ավելի ճիշտ, այս ուժի հույսը Ծառուկյանի բարեգործությունների հիշեցումն է դրական ֆոնին, արդեն մեծամասնական թեկնածուները պիտի կարողանան ձայներ հավաքել, քանզի քաղաքական առանձին ուղենիշով այս ուժը չի կարող հանդես գալ:

«Սասնա Ծռեր»-ի ուղենիշը արմատական հեղափոխական կարգախոսներն են:

Այս ուժը չունի նախընտրական արշավների փորձ, իսկ նրա մեծամասնական թեկնածուները այդքան էլ ազդեցիկ չեն, և դրա համար էլ նրանց գլխավոր հույսը լինելու է քաղաքական թեզերով հանդես գալը:

Ամենայն հավանականությամբ հենց «Սասնա Ծռերն են» հանդես գալու սև-սպիտակային բաժանման սկզբունքով, քանզի դրա միջոցով կկարողանան կոնսոլիդացնել իրենց շուրջ հանրության առավել արմատական մասին, որոնք հասցրել են հիսթափվել Փաշինյանից:

Նրանց գլխավոր կարգախոսը կլինի, հավանաբար, մերժել «հին համակարգին» ամբողջապես՝ ի դեմս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի:
Այդ հակաքարոզչությունը, բնականաբար, կարող է դիվիդենտներ բերել, սակայն ինչքանով նրանց կօգնի հակառուսական հռետորաբանությունը, խիստ կասկածելի է:

Իսկ արմատական մոտեցումները Ղարաբաղի հարցում նույնպես միանշանակ չի ընդունվի հանրության կողմից:

«Սասնա Ծռեր»-ը այն հանելուկն է, որի հաջողությունն ու անհաջողությունը հաշվել գրեթե հնարավոր չէ:

«Լուսավոր» Հայաստանի գլխավոր կարգախոսը կլինի Փաշինյանին միակ դեմոկրատական ընդիմություն դառնալն է:

Ըստ նրանց, Փաշինյանը ֆավորիտն է, բայց նրան հակակշռելու համար անհրաժեշտ է «դեմոկրատական ընդիմություն»: Ըստ նրանց, այդ դերին չեն կարող հավակնել ոչ ՀՀԿ-ն, ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ ՀՅԴ-ն, քանզի իրենց բնույթով դեմոկրատակ ուժեր չեն, բացի այդ «հին Հայաստանը» խորհրդանշող ուժեր են: Ինչ վերաբերվում է «Սասնա Ծռերին», ապա նրանք ճիշտ է, նախկին համակարգի հետ որև է կապ չունեն, սակայն նույնպես իրենց բնույթով դեմոկրատական ուժ չեն:

«Մենք»-ին լուսավորները լուրջ չեն համարում, և դրա պատճառով էլ համոզված են, որ այս թեզով նրանք պիտի կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը:

Արտաքուստ նրանց թեզերը գեղեցիկ են հնչում: Սակայն Հայաստանը ոչ Շվեյցարիան է, ոչ էլ՝ Դանիան: Այստեղ չկա լուրջ միջին խավ, որին դուր գան լուսավորների գեղեցիկ մտքերը, մանավանդ, որ պարզ չէ, թե ինչու մարդը պիտի քվեարկի ոչ թե Փաշինյանի, այլ՝ Մարուքյանի օգտին, ով վճռական պահին չկանգնեց հեղափոխականների կողքին:
Այնպես, որ այս կուսակցության շերտը չափազանց փոքր է, որպեսզի «լուսավորը» կարողանա հայտնվել ապագա խորհրդարանում:

«Մենք» դաշինքի գլխավոր թեզը հավանաբար կլինի «մենք ենք այս երկրի արևմտամետները» կարգախոսը:

Այստեղ հաշվել են, որ եթե երկրում կան մարդիկ, ովքեր կողմ են, որ Հայաստանը զարգանա արևմտյան ուղիով, ապա այդ մարդիկ պետք է քվեարկեն իրենց օգտին:

Ինչքան կլինեն այդ մարդիկ, դժվար է ասել, սակայն այս ուժի հստակ դիրքորոշումը պիտի որ թույլ տա 7 տոկոս հավաքելը, նշում են այս ուժի կողմնակիցները:
Փաստացի նրանք մրցում են, ոչ թե ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, կամ ՀՅԴ-ի, այլ՝ «Լուսավոր»-ի, մասամբ էլ՝ «Սասնա Ծռերի»- ի հետ:

Բայց արդյոք մեծ է այդ զանգվածը Հայաստանում, որ մի մասը իր ձայները տա «Լուսավորին», մյուս մասը՝ «Մենք»-ին, երրորդ մասը՝ «Սասնա Ծռերին», և վերջում բոլորը հայտնվեն ապագա խորհրդարանում:

Խիստ կասկածելի է, որ, պայմանական ասած, «արևմտամետ» դաշտի այս տրոհման արդյունքում այս ուժերը կարող են հայտնվել ապագա խորհրդարանում:

Այսպիսով կարող ենք արձանագրել, ապագա խորհրդարանում հայտնվելու առավել մեծ շանսեր ունեն, բացի Փաշինյանի թիմից, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և միգուցե նաև «Սասնա Ծռերը»:

Մյուսների մուտքը ապագա ԱԺ խիստ կասկածելի է թվում:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan