Նռնակով զինված տղամարդը Մակրոնի հետ հանդիպում է պահանջել. Տեսանյութ

Դիտել նաև
Մակրոնը տեղեկացրել է հայ գերիների ազատ արձակման ջանքերին աջակցելու ու ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստելու պատրաստակամության մասին
Մակրոն. Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծման որոնմանը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Լեռնային Ղարաբաղում զենքերը լռեցին, այժմ աշխատում ենք մշակութային զինադադարի համար․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան
Ֆրանիսայի արևմուտքում ձերբակալվել է նռնակով զինված տղամարդը, ով պահանջել է հանդիպում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, այս մասին հաղորդում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել «դեղին ժիլետներով» զանգվածային ցույցի ժամանակ:
45-ամյա տղամարդը պահանջել է «դեղին ժիլետներով» ցուցարարներին ընդունել Ելիսեյան Պալատում: Ֆրանսիայի ոստիկանությունը նշում է, որ նռնակն իսկական է եղել:
Նշենք, որ բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել Ֆրանսիայի ողջ տարածքով նախորդ կիրակիից. ցուցարարները բողոքում են բենզինի և դիզվառելիքի գների բարձրացման դեմ:
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է 35 ձերբակալվածի մասին: Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 81 հազարի: