Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Ուզում ենք՝ ինսուլինային պոմպերը հասանելի լինեն շաքարախտով հիվանդ հայ երեխաներին. Շաքե հիմնադրամ (ֆոտոշարք)

Տարեկան 3 միլիոն մարդ է կուրանում շաքարային դիաբետի պատճառով, տարեկան 3%-ով ավելանում է հիվանդների քանակն ամբողջ աշխարհում: Աշխարհում մեծ արագությամբ աճում է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների քանակը: Մեր երկրում ևս տվյալները մտահոգիչ են: Հայաստանում ծնված տարեկան 40.000-45.000 երեխայից 4-5-ը մինչև 18 տարեկանը պարտադիր հիվանդանում են շաքարային դիաբետով:

Շաքարային դիաբետով հիվանդ հայ փոքրիկներին և նրանց ծնողներին աջակցելու համար Սահակ Դաշյանը հիմնել է «Շաքե» հիմնադրամը: Նրա համար մտահոգության առիթը եղել է հիվանդության տեմպերի արագընթաց զարգացումը և նաև սեփական ընտանիքի պատմությունը. «Ես երեք զավակ ունեմ: Նրանցից երկուսն ունեն շաքարային դիաբետ: Ես շատ լավ եմ հասկանում այն ծնողներին, ում ընտանիքում կա այս խնդիրը: Իմ զավակները բուժման լավ ընթացք են ստացել և հիմա օգտագործում են ինսուլինային պոմպեր: Աղջիկս մեզ նաև թոռնիկ է պարգևել: Ես ցանկանում եմ, որ հասանելի ինսուլինային պոմպերը լինեն նման հիվանդություն ունեցող բոլոր հայ փոքրիկներին: Հիմնադրամի անունը պատահական չենք ընտրել. Շաքեն իմ մեծ դստեր անունն է, օգտագործել ենք նաև շաքարախտի հապավումը»,- նշում է «Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը:

«Շաքե» հիմնադրամն արդեն իսկ ունի կայք /shake.am/ և ֆեյբուքյան էջ /https://www.facebook.com/shakefoundation.am//, որտեղ անհրաժեշտ և օգտակար տեղակատվություն է տրամադրվելու հայ փոքրիկների ծնողներին: Շաքարային դիաբետի բուժման պրակտիկայում հիմա նոր մոտեցում է կիրառվում ամբողջ աշխարհում՝ պոմպային ինսուլինոթերապիան. ««Շաքե» հիմնադրամի գերնպատակն է հնարավորություն տալ հիվանդ երեխաներին օգտվելու ինսուլինային պոմպերից: Մենք ցանկանում ենք 5-6 տարում հասնել նրան, որ Հայաստանում դիաբետ ունեցող երեխաներն անվճար ստանան թե՛ պոմպը, թե՛ ամենամսյա պարագաները, որոնք ծախսատար են»,-նշում է «Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը:

Սահակ Դաշյանը նշում է, որ գաղափարն իրականացնելու համար իրենք ֆինանսական աջակցության կարիք ունեն: Հայաստանում գրանցված դիաբետով հիվանդ 576 երեխաներից միայն 6-ին է տեղադրված ինսուլինային պոմպ: Ըստ Սահակ Դաշյանի՝ համեմատած այլ երկրների սա շատ ցածր ցուցանիշ է. «Եթե մեր հիմնադրամը անհատների, բարերարների և ինչու ոչ պետական կառույցների կողմից ֆինանսական աջակցություն ունենա, մենք կկարողանանք բարելավել շաքարախտով հիվանդ հայ փոքրիկների կյանքի որակը: Շաքարախտը վերջանական բուժում չունի, այն հիվանդին ուղեկցում է մինչև կյանքի վերջ, բայց պոմպային ինսուլինոթերապիան հնարավորություն է տալիս 40-70%-ով իջեցնել բարդությունների քանակը»,-փաստում է Սահակ Դաշյանը:
Շաքարային դիաբետի պարագայում շատ կարևոր է այն, որ երեխաները կարողանան ինքնահսկողություն իրականացնել, այսինքն՝ ոչ թե իրենք հարմարվեն դիաբետին, այլ դիաբետը հարմարեցնեն իրենց կենսակերպին: Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած ինսուլինային պոմպերն ավելի էֆեկտիվ են, քան սովորական ներարկումները. «Ինսուլինային պոմպերը հնարավորություն են տալիս առանց ամենօրյա ներարկմամբ ստանալ ինսուլինի անհրաժեշտ չափաբաժինը: Երեխան և ծնողը պետք է կարողանան աշխատել ինսուլինային պոմպերի համակարգի հետ: Պոմպը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ հետևել գլյուկոզայի քանակին օրգանիզմում՝ անցավ տարբերակով»,-նշում է Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:

Մասնագետները նշում են, որ շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառ չկա, բայց հենքային պատճառը գենային մուտացիաներն են, ընդ որում՝ դրանք առնվազն երկուսն են լինում: Որոշակի նախանշանների դեպքում, օրինակ՝ հաճախամիզություն, ծարավի զգացողություն, քնկոտություն և այլն, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ պարզելու՝ որքան է ձեր օրգանիզմում շաքարի քանակը. «Շաքարի նորման օրգանիզմում պետք է լինի ոչ ավել քան 5.5 միլիմոլ լիտրում, եթե առավոտյան սոված փորին և մատից է արյունը վերցվել: Իսկ եթե երակային արյուն է վերցվել՝ ոչ ավել քան 6 միլիմոլ լիտրում: Եթե օրվա ցանկացած ժամի արյան մեջ շաքարը 11 միլիմոլից բարձրացավ, ուրեմն գործ ունենք դիաբետի հետ»,- փաստում է Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, Մուրացան համալսարանական կլինիկայի ներզատաբանական բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:

«Շաքե» հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը շատ ծրագրեր ունի, որը կկարողանա իրականացնել համապատասխան ֆինանսավորման առկայութան միջոցով. «Մեր հիմնադրամի նպատակն է, որ 2019 թվականին Հայաստանում հաշվառված բոլոր շաքարային դիաբետ ունեցող երեխաներն անցնեն մի հետազոտություն, որը կոչվում է շաքարի շարունակական մոնիթորինգ, այսինքն՝ երեխայի մաշկի վրա սարք է ամրացվում մեկ շաբաթով և այդ հետազոտության միջոցով մենք կարողանում ենք ավելի ստույգ պատկերացում ունենալ երեխայի շաքարախտի ընթացքի մասին»,- նշում է Սահակ Դաշյանը՝ հավելելով, որ շաքարային դիաբետը ոչ միայն մի շարք ընտանիքների խնդիրն է, այլ նաև ամբողջ հասարակության, ու կարևոր է, որ սրտացավ լինենք նման երեխաների նկատմամբ:

YerevakLur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan