Կինը տապակել է սիրեցյալին և «հյուրասիրել» բանվորներին
Մարոկկոյից¸ բայց ՄԱԷ-ում բնակվող կնոջը կասկածում են նրանում¸ որ նա սպանել ու տապակել է սիրեցյալին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Քննիչները պարզել են¸ որ նա գնացել է այդ քայլին¸ երբ իմացել է¸ որ նրա հետ 7 տարի ապրած տղամարդը պատրաստվում է ուրիշի հետ ամուսնանալ: Սպանությունից հետո կինը մասնատել է մարմինը և բրնձով ուտեստ պատրաստել¸ որից հետո կերակրել պակիստանցի բանվորների:
Անհետ կորած տղամարդու որոնումներին միացել է նրա եղբայրը¸ որը Մարոկկոյից ժամանել էր ՄԱԷ: Նա կնոջ բլենդերում մարդու ատամ էր հայտնաբերել:
Կինը բերման է ենթարկվել: Երբ քննությունն ավարտվի¸ նա կկանգնի դատարանի առաջ:
Zham.am