Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Մի գնացեք Տիգրան Սարգսյանի ճանապարհով, որպեսզի հետո չընկնեք Սերժի օրը. Տեսանյութ

Խոպանչիների ու տրանսֆերտների վրա հարկման-չհարկման վերջին պատմությունը լուրջ ստվեր կարող է գցել նոր իշխանությունների վրա:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՊԵԿ-ի նախագահն այն միտքը հայտնեց, որ 2020 թվականից երկրում ներդրվելու է 18-ից մինջև 65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր պարտադիր հայտարարագրման համակարգը:

Հիմնավորումն այն էր, որ այս համակարգը գործում է քաղաքակիրթ բոլոր երկրներում, և վաղ թե ուշ մեր մոտ էլ այն պետք է ներդրվի՝ ստվերային տնտեսության դեմ պայքարելու և հարկման բազան ընդլայնելու համար: Համարվում էր, որ այս հեղափոխական գաղափարը կարող էր ներդնել միայն բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը: Այսօր հենց այդ պահն է, և Փաշինյանը իր լեգիտիմությունը պետք է օգտագործի հանուն այս կարևոր գաղափարի ներդրման:

Իսկ որպես արդեն հետևանք առաջացան ածանցյալ նոր խնդիրներ՝ հարկել այս կամ այն խնդիրներով զբաղվող քաղաքացիներին, թե՝ ոչ: Այստեղից էլ առաջացավ խոպանչիների հարկման հարցը, հետո խոսեցին տրանսֆերտներից հարկելու մասին, վաղը կարող է քննարկեն, ասենք, հարսանիքների նվերներից հարկելու մասին և այլն:

Առաջին հայացքից ՊԵԿ-ի առաջարկները շատ համոզիչ են թվում, ժամանակակից բնույթ ունեն, և Փաշինյանը պետք է այս անհրաժեշտ, ոչ պոպուլյար, բայց պրոգրեսիվ քայլերին ռիսկ անի ու գնա:

Այդպես էր նաև Տիգրան Սարգսյանը համոզում Սերժ Սարգսյանին, «բարեփոխումներ» անցկացնել, արդյունքում՝ երկրի տնտեսությունը հիմնովին փլուզեց, 2009-ին արձանագրվեց 14,4 տոկոս անկում, դրամը արժեզրկեց 25 տոկոսով, իսկ հետո, երբ տեսավ, որ ամբողջովին ձախողվել է, փորձեց մեղքը գցել մինջև 2008-ը իրականացվելիք քաղաքականության վրա:

Թե ինչ եղավ հետո, բոլորս ենք հիշում, 2014-ին նա անփառունակ կերպով հրաժարական տվեց ու հեռացավ իշխանությունից:

Ավելին, նրանից հետո, Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը փորձում էին «խելքի բերել» արդեն փլուզված տնտեսությունը, ինչքան որ դա հնարավոր էր:
Թե հետո ինչ եղավ, բոլորս ենք հիշում:

Ինչո՞ւ է ուզում Փաշինյանը գնալ Սերժի ուղով


Այսօր, երբ լսում ենք ՊԵԿ-ի նախագահին, ակամայից հիշում ենք Տիգրան Սարգսյանին: Նույն մտածողություւնն է, նույն մոտեցման մեթոդաբանությունը:

Իհարկե կովեր կթելու համար դասախոսություններ կարդալ և Գյումրին նավահանգիստ դարձնել չի առաջարկվում, սակայն մտածողության ուղենիշը նույնաբովանդակ է:
Նույն մակերեսային մոտեցումն է, նույն պրիմիտիվ պատկերացումը: Այնպիսի տպավորություն է առաջանում, որ նրանք նույն ԲՈՒՀ-ն են ավարտել և նույն դասախոսություններն են լսել:

Բայց այստեղ խնդիրը ավելի խորքային է: Հայաստանում հաստատված է այս մտածողության տնտեսագիտության «դպրոցը», որը իսկական աղետ է մեր երկրի համար: Այն քաղցկեղի պես տարածվել է գրեթե բոլոր տնտեսագետների մոտ, և փաստացի լուրջ այլընտրանքային տնտեսագիտական միտք երկրում չկա: Դրա համար էլ ոչ պրոֆեսիոնալ Անդրանիկ Մարգարյանն ու Հովիկ Աբրահամյանն ավելի էֆեկտիվ ցուցանիշեր էին ապահովում, քան մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Սարգսյանը: Մյուս մասնագիտությամբ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի մասին ավելորդ է նույնիսկ խոսել, ով օրինակ, առաջարկում է արգելել դոլարային ավանդները երկրում:

Ինչու՞ է մեզ մոտ տնտեսագիտական միտքը հանգեցնում աղետի

Պատասխանը շատ ակնհայտ է, քանի որ մեզ մոտ գրեթե բոլոր տնտեսագետները խիստ մակերեսային կրթություն ստացած անձինք են: Նրանք ուսումնասիրում են արտասահմանյան փորձի ոչ թե նախապատմությունը, ինչը շատ խելք ու աշխատանք է պահանջում, այլ այդ փորձի կիրառման վերջնարդյունքը, որտեղ ոչ մի խելք էլ չի պահանջվում: Դրա համար էլ «դրսում», խնդիրները ճիշտ են լուծվում, իսկ մեր մոտ մեր որոշ տնտեսագետների քայլերը հանգեցնում են իսկական աղետի:

Վերադառնանք մեր բուն խնդրին:

Զարգացած երկրներում համատարած հարկման հայտարարագրերի ինստիտուտը կիրառվել է իրենց բարեփոխումների վերջին փուլերում:

-Երբ արդեն կայացվել էին քաղաքակիրթ շուկաները

-երբ ձևավորևվել էին աշխատանքի շուկաները, իրենց պրոֆմիություններով

-երբ միջին խավը արդեն կայացել էր

-երբ տնտեսական զարգացումը երկնիշ թվերով էր, և մարդկանց կենսամակարդակը աճում էր տարեցտարի

-երբ բիզնես միջավայրը խրախուսում էր ներդրումներ և վերջիններս առկա էին

-երբ այլևս դրսից փողեր լվանալը կարևոր դրայվեր չէր հանդիսանում երկրի զարգացման համար

- երբ երկրի բյուջեի վերահսկողությունը այլևս թափանցիկ բնույթ էր կրում

-երբ հանրությունը հավատով էր լցվում ոչ թե անձերին, այլ պետական ինստիտուտներին, և այսպես շարունակ:

Հայաստանն այսօր դեռ այդ փուլում չէ: Եթե 2008-ից հետո տնտեսական զարգացումը շարունակական բնույթ ունենար, միգուցե այսօր մենք պատրաստ լինեինք այդ քայլերին:
Սակայն, ցավոք, երկիրն ունեցավ զարգացման այլ տրամաբանություն:

Այսօր մենք ունենք գրեթե քայքայված միջին դաս, փոքր բիզնեսի բացակայություն, հարուստների ու աղքատների մեծ անդունդ:

Նույնիսկ միջակ «դրսի» տնտեսագետը հասկանում է, որ այսպիսի պայմաններում, նման քայլերի գնալը խորը դժգոհություն կառաջացնի հանրության մեջ, իսկ դրա քաղաքական բացասական էֆեկտը Փաշինյանի համար կլինի խիստ կանխատեսելի:

Պարզապես ապշել կարելի է, որ այսքանից հետո, ներկայիս իշխանությունները այս տարրական թվացող խնդիրները չեն նկատում, և նրանց մոտ սկսում է գործել նախկին իշխանությունների ոչ ադեկվատ լինելու սինդրոմը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan