Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատարի հետ. (լուսանկար)
Այսօր՝ նոյեմբերի 20-ին¸ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպեց Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրեց զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։
Տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների և հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվեցին բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ։ Գեներալ Քոմփորելին հատուկ շնորհակալություն հայտնեց 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ։