«Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ». Նիկոլ Փաշինյան Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը
ԼՐԱՀՈՍ
Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպել է Հայաստանի նոր կառավարության առաջին ներկայացուցիչը Օմանի ԱԳ նախարարը հայ գործընկերոջը խնդրել է ներկայացնել ԼՂ հարցում Հայաստանի մոտեցումները Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 1700 կրակոց Արտաշատի ԲԿ-ում աշխատավարձեր չեն ստացել Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է. Ավինյանն ընդունել է աշխատակիցներին «Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ». Նիկոլ Փաշինյան Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա սպառազինության արտահանումը 85%-ով նվազել է Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ Մյունխենում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսին Նաիրա Զոհրաբյան. «Վստահության հետժամացույցը միացված է» (տեսանյութ) Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել Լևոն Տեր–Պետրոսյանը Պատասխաններ տալու ժամանակը. հերթական շոուն ավարտվեց Կարծում եմ ժամանակն է «պատվանդանային» Թումանյանին մի քիչ «կենդանացնել» (լուսանկար) Ինչ կապ ունի Արմեն Սարգսյանը «Լուսավոր Հայաստան»-ի հետ Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով Մարզպետարաններում հրաժարվում են ճոխություններից. կրճատում են կրկնվող գործառույթներ կատարողներին Իրավիճակ է փոխվել. Ծառուկյանը ստիպված է եղել դիմել ԱԺ ղեկավարությանը Աննա Հակոբյանն իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք Սոռոսենք 20 000 դոլար են տվել «Ռեստարտի»-ին ԵՊՀ-ում բազար-վակզալը շարունակելու համար (լուսանկար) ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը Հայկ Մարությանը թիկնապահ չունի, մեքենան էլ ինքն է վարու՞մ Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ի՞նչ թանկարժեք նվեր է ստացել Հռիփսիմե Հակոբյանը Սուրբ Վալենտինի տոնին. տեսանյութ Իրանում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ «Նրանք ուզում են, որ ինչ-որ մեկը նրանց տանի իր ետևից» Դեմքներին 80-100 հազար դրամ են շպրտում՝ 800 հազարի մուննաթ ծախելով Էմանուել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին. դեսպան Տոմսկում շները գզել են մեկամսյա փոքրիկի Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Ուկրաինայից իմ արտաքսումն արագացնում են. Սաակաշվիլի Վիգեն Ստեփանյանը անդրադարձել է Մակունցի գրառմանը Այդ մեկնաբանության տակ տասնյակ գրագետ, կիրթ ու հպարտ, դուխով սրտիկներ ու հավանումներ Սպասվում են տեղումներ` ձյան տեսքով Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան 70 ավտոբուս առաջիկայում դուրս կգա երթուղի. Հայկ Մարությանը վարորդների գործադուլի մասին (տեսանյութ) ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորի սնունդը յուրացնելու մեջ. ՀՔԾ-ն պարզաբանում է Կառավարությունը որոշեց ՊԵԿ-ից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա Պուտինը և Ռոհանին զգուշացրել են Էրդողանին.«Չպետք է հանդուրժել Իդլիբի գրոհայիններին» Հյուրանոցի բացմանը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին դհոլ նվագող երեխաները. տեսանյութ Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Արմեն Սարգսյան․ «Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր» «Կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից»․ Մակունցը՝ դերասան Վիգեն Ստեփանյանին. տեսանյութ Ավինյանն Ալավերդի չի ժամանել. տեղացիները կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը Լավ լուր ՌԴ-ի աշխատող մեր հայրենակիցների համար Մայր աթոռը՝ Գարեգին Բ-ի հեռանալու լուրերի մասին Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել. տեսանյութ Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ընդդիմադիրների առաջարկը մերժվեց․ կառավարությունը քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողեց անփոփոխ Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Նպաստ ստացող մարդը աշխատելու պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն հայտարարել Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով ԱԺ-ում զոռբայությամբ հայտնվել են քաղաքական անցյալ չունեցող, բայց սև ու սպիտակ տրամաբանություն ունեցող մարդիկ. Հովհաննես Ազոյան. տեսանյութ Քոչարյանը պարտադիր չէր լիներ կալանքում.Փաշինյանն անձնական հաշիվներն է լուծում Պարույր Հայրիկյան. Տեսանյութ Ինչո՞ւ է այսքան «համեստ» Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) Քոչարյանի նկատմամբ վենդետա է տեղի ունենում.Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ Հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ Վարչապետի նոր` «գրպանային արդարադատությունը». նա ելքը գտել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում «Մորքուրի գանձը». Միլիոնատեր Մաշադյանները վարչապետի կնոջ բարեկամներն են Պուտինի այլընտրանքային առաջարկը Փաշինյանին Մովսես Հակոբյանը հարցաքննվել է 2018-ը թվերով. առաջին պաշտոնական տվյալները Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել Փաշինյանը Պուտինից մեկ տարվա «պաուզա» է խնդրել Բանակը ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել. Ս․ Օհանյանը՝ մարտի 1-ի մասին. տեսանյութ Մարուքյան. հեղափոխական Փաշինյանին լավ ենք ճանաչում, բայց կառավարիչ Նիկոլ Փաշինյանն էսօր շատ վատ պահեց իրեն Սասուն Միքայելյանի «ախորժակը ավելի է մեծացել». Բանը հասել է սպառնալիքների Որոնք են այն 12 հիմնական մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առջև
Հարցում

Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը համաձայն ՊԵԿ-ի առաջարկների հետ

Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքում գրառում է կատարել, ըստ որի ինքը կողմ է, որ բոլոր ՀՀ քաղաքացիները հարկ վճարող դառնան, քանի որ դա բոլոր քաղաքակիրթ երկրներում դարձել է բնական նորմ:

Ինչ խոսք, առաջին հայացքից նա ճիշտ է ասում, պետությունը պետություն չի դառնա, եթե իր քաղաքացիները չսովորեն հարկեր վճարել:
Բայց արի ու տես, որ այդ գաղափարը չի ընդունվում մեր քաղաքացիների մեծ մասի կողմից: Այստեղ էլ Դանիելը օրիգինալ չէ, նշելով, որ տրամաբանական է քաղաքացիների այս դիրքորոշումը: Պարզապես, ըստ նրա, պետությունը, օգտվելով Փաշինյանի բարձր վարկանիշից, վերջապես պետք է կարողանա կյանքի կոչել այս շատ կարևոր դրույթը:

Առաջին հայացքից պրոգրեսիվ պատկերացումներ ունեցող մարդու տեսակետ է, ով կոչ է անում Փաշինյանին՝ կատարել այս ոչ պոպուլյար քայլը հանուն պետության շահերի:
Սկսենք նրանից, որ այս տիպի մասշտաբային լուծումները իրականացնում են, երբ երկիրը գտնվում է թռիչքային զարգացման ուղու վրա, երբ միջին դասը կազմում է հանրության պատկառելի մասը, երբ երկրում արդեն առկա է քաղաքակիրթ աշխատանքի շուկա և մարդկանց զգալի մասը այլևս չեն մեկնում արտագնա աշխատանքների, երբ մարդկանց կենսամակարդակը մեծանում է տարեցտարի և այն տեսանելի է բոլորի համար, երբ բյուջեի վերահսկողությունը դառնում է թափանցիկ, այլ ոչ թե վերացական բնույթի է, և  վերջապես այն ժամանակ, երբ քաղաքացիները սկսում են վստահել պետական ինստիտուտներին, այլ ոչ թե՝ անհատներին:

Դանիելը այս մասին կարող է չիմանալ, բայց երբ նա հղում է անում զարգացած երկրների փորձին, ապա գոնե պետք է ուսումնասիրած լիներ նրանց այդ խնդրի լուծման պատմական ուղին, այլ ոչ թե գնահատեր այսօրվա կտրվածքով:

Սակայն այս մտածողությունն ու գործելաոճը միայն Դանիելին բնորոշ չէ: Այն համատարած է մեր երկրում: Բոլորն ուզում են թվալ «խելացի ու պրոգրեսիվ» : Այդ հարցում ռեկորդը իհարկե պատկանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մարդկանց կարելի է բնութագրել, որպես պրիմիտիվ, կեղծ-մտավորական տեսակներ, որոնց պատկերացումները խիստ մակերեսային են, իսկ մտածողությունը՝ աննկարագրելի ցինիկ: Կարելի է ասել, որ Հայաստանում գործում է այդպիսի մարդկանց պատրաստման «դպրոց»: Այդ մարդիկ, սովորաբար նստած են լինում «դրսի» գրանտների վրա, ունենում են ֆեոդալական ապրելակերպ, բայց իրենց մտքերը տեսքով շատ «արևմտամետ» բնույթ ունեն:

Նրանք տարեկան ստանալով հարյուր հազարավոր դոլարներ, որպես եկամուտ, փորձում են կիսաաղքատ մարդկանց հայրենասիրության դասեր տալ, իբր՝ «ինտելեկտուալ մտքերով» փաթեթավորմամբ:

Մեր ժողովրդի ողբերգությունը կայանում է նրանում, որ մենք չունենք նորմալ իրական փորձագետներ, տնտեսագետներ, կառավարման փորձագետներ, որոնք խորքային պատկերացում ունենան այս խնդիրների մասին:

Արդյունքում այդ բացը լրացնում են «ինտելեկտուալ» փաթեթավորմամբ , պարզունակ մարդիկ, որոնք այս հարցերում պարզապես տգետներ են, բայց անկեղծորեն չգիտեն դրա մասին:

Արդյունքում, ժամանակ առ ժամանակ, սկսում են այդպիսի քննարկումները: Այսօր դեռ լավ է, նախկինում, Գյումրիում նավահանգիստ էին պատրաստվում կառուցել: Եվ այսօր էլ այդ մարդիկ զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ:

Այնպես որ, կարիք չկա զարմանալու, քանզի այս մարդիկ քաղցկեղի նման վարակել են այս Հայաստանի տնտեսագիտական և կառավարման միտքն ու տրամաբանությունը, և թույլ չեն տալիս, որ նոր մտածողության ծիլեր դուրս գա այս ոլորտում: Դրա համար էլ , օրինակ, իրավապաշտպան վարդան Հարությունյանը զարմանում է, թե ինչպես է ստացվում, որ նույնիսկ հեղափոխությունները չեն կարողանում փոխել իրերի այս իրավիճակը:

Արտակ Հակոբյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan