Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ)

Սխալների վրա սովորել կարողանալը կարևոր հատկություն է

Yelaket.am-ը գրում է. Ինչպես ասում են` խելոքները սովորում են այլոց սխալների վրա, հիմարները՝ սեփական: Բոլոր դեպքերում սխալների վրա սովորելը կարևոր հատկություն է: Թավշյա հեղափոխությունը պետական պաշտոնյաների ճնշող մեծամասնության կողմից թույլ տրված մեկ շատ կարևոր սխալի հետևանք էր` չլսելու: Չի կարելի անտեսել հասարակության կարծիքը:

Որքան էլ համոզված լինես սեփական գործողությունների ճշմարտացիության մեջ, եթե հասարակության զգալի հատված այլ կարծիքի է, ուրեմն այնուամենայնիվ ինչ որ բան, ինչ, որ տեղ այն չես անում: Հասարակությունն իր կարծիքը լսելի է դարձնում մի քանի եղանակով: Նախ փորձ է արվում դա անել օրինական բոլոր հնարավոր մեթոդներով: Անտեսվելու դեպքում` սկսում են դիմել տարբեր տեսակի բողոքի ակցիաների՝ ինչպես խաղաղ, այնպես էլ՝ ոչ այդքան: Եվ, երբ հասարակությունը վերջնականապես համոզվում է, որ գործող իշխանությունը ունակ չէ լսել իրեն, սկսում է մերժել վերջինին: Ցանկացած պետական հաստատություն և պետական այր, որը չի սովորել այդ սխալի վրա դատապարտված է մերժվելու:

Այսօր ականատեսն ենք մի իրավիճակի, երբ հինգ տասնյակից ավելի հարգված մտավորականներ մոտ մեկ ամիս գլխավոր դատախազությանը հայտնում են իրենց համոզմունքն առ այն, որ Սամվել Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման դեպքում նա վստահաբար չի թաքնվի քննությունից և ոչ մի կերպ չի խոչընդոտի դրան: Հարյուրից ավել աշխատակից ունեցող հեռուստաընկերությունը նույնիսկ ստիպված է եղել բաց նամակով դիմել երկրի վարչապետին, իրենց այդ նույն համոզմունքը հնչեցնելու նպատակով: Բայց արի ու տես, որ գլխավոր դատախազությունը այդ մարդկանց կարծիքը լսելու ցանկություն էլ չունի, ավելին՝ նրանց բոլորին ասում է թե իրենք սխալ են, իսկ ինքը համոզված է իր ճշմարտացիության մեջ: Նմանատիպ սխալների բազմաթիվ օրինակներ բերելու փոխարեն արժե բերել մեկ ոչ այնքան հին և շատ ազդեցիկ օրինակ: Այդ նույն գլխավոր դատախազությունը պակաս համոզված չէր իր ճշմարտացիության մեջ, երբ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացնում ազգային ժողով նրան կալանավորելու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց ստիպված եղավ հաշվի նստել հասարակության կարծիքի հետ և ամբողջովին ետ կանգնել իր այդ նպատակից:

Պատմությունը ցույց է տալիս, որ սխալվել կարող են բոլորը, բայց հարգանքի են արժանի նրանք, ովքեր դասեր են քաղում սխալներից, մյուսներին՝ ինչպես դարձյալ պատմությունն է ցույց տալիս` մերժվում են:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan