Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան Փետրվարի 19-ի ուշագրավ լուրերը.Տեսանյութ Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին Փաշինյանի նվերը Պուտինին և պայմանավորվածությունը Ծառուկյանի հետ. Մամուլն այսօր. տեսանյութ
ԼՐԱՀՈՍ
Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արեւմուտքի հետ․ Հայաստանը համաձայնություն երբեք չի տա Ճիշտ» դիրքավորում՝ ՊԵԿ-ում. Եգանյանները Սերժ Սարգսյանի ռեժիմի վերջին օրերին «քայլել» են Աշխարհը ստորաբար չի խոնարհվում մեր հեղափոխության առաջ ու ներդրումներ չի անում. Որն է պատճառը Հերթը Հայաստանի իշխանություններինն է, ԵՄ-ն իր գործն այս հարցում իրականացրել է Մարտի 1-ին երթ ենք անում. ուղերձով կդիմեմ ժողովրդին. Փաշինյան. տեսանյութ Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել Ֆլեշ Բարսեղի սիրտը շատ փող է ուզում՝ որոշել է բենզինը թանկացնել Ինչու էին պատգամավորները դժգոհ Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից Քաղցկեղի անվճար բուժում հնարավոր չէ իրականացնել, համակարգում կոլապս կառաջանա Ութերորդ պատգամավորն է լքել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը Կառլ Լագերֆելդի ունեցվածքը կարող է ժառանգել նրա սիրելի կատուն. լրատվամիջոցներ Հայաստանի համար մարդու իրավունքների խախտման դեմ պայքարն առանցքային է. կայացավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018-ը Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Ֆրանկլին Գոնսալեսի զանգը և գեյ պաշտոնյաները. օրվա ամենաուշագրավ լուրերը.տեսանյութ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան Տղամարդը զանգահարել է ոստիականություն և հայտնել, որ իր կողմից վրաերթի ենթարկված կինը մահացել է (Լուսանկարներ) Պաշտոնյաները, որոնք վախենում են պատասխանատվությունից, պետք է հեռանան. Պուտինն ուղերձով դիմել է Դաշնային խորհրդին Рафик послал всех нафиг (Տեսանյութ) Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթել Տեխասի միջազգային մրցաշարում ՔԿ-ն Երևանում տեղի ունեցած դանակահարության մասին «Վալեքսը» Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների կդադարեցնի ապրիլի 30-ին Ապօրինություններ Երևանի պետական համալսարանում (Տեսանյութ) Դանակահարություն Երևանում Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան Բաքվում տղան սպանել է մորը, երբ վերջինս հրաժարվել է նրան բջջային հեռախոս գնելու համար գումար տալ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա. թվով 27-րդ մենահամերգը 13-ամյա գործունեության ընթացքում (ֆոտոշարք) Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ Հայաստանում հանքարդյունաբերության ռիսկերն ու առավելությունները. տեսակետների խաչներուկ Ֆլեշի Բարսեղի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց ԱԱԾ-ից հերքում են Դավիթ Սանասարյանի դեմ քրգործ հարուցելու մասին տեղեկությունները Ադրբեջանցի դիվանագետի մուտքը Թուրքիա արգելվել է Ալեն Սիմոնյանն ստեղծել է աշխատանքային խումբ, որն օրհներգի վերաբերյալ մրցույթ կհայտարարի Ամեն ինչ վահանագեղձի հանգույցների մասին thyroid.am մասնագիտական կայքում Վրաստանում մտադիր են Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր համարել Արդյունավետ հանդիպում ունեցա «Իմ քայլը» խմբակցության հետ․ նախարար Դատախազությունը բողոք կներկայացնի Նորատուսցի Ալիկի և մյուսների գործով դատավճռի դեմ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն Արսեն Թորոսյանը հաստատեց, որ Լֆիկին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ն ստացել է ավելի շատ պետպատվեր (տեսանյութ) Պարադոքս. «Լիդիան Արմենիանը» ահազանգում է բնապահպանական խնդրի մասին, իսկ «բնապահպաներն» ու կառավարությունը… լռում են Կյանքին հրաժեշտ է տվել Տիգրան Հեքեքյանի մայրը՝ Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Ալիկ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ Ազգովի Էժան ենք պրծել, որ Ազնավուրին չասաց՝ վե՛ր կաց և քայլի՛ր Էրդողան. «Մենք հայերին հետ չենք ուղարկում այստեղից» Անընդհատ կլինի տաք օդային հոսանքի ներհոսք. Գագիկ Սուրենյանն առաջիկա օրերի եղանակի մասին Ի՞նչ «իզմ»-երի առաջ է կանգնած Հայաստանը Հեռուստասերիալների լեզուն անորակության սանդղակով առաջին տեղում է. Լեզվի կոմիտեն արձագանքում է եթերի խոսքին Գեյ պաշտոնյաների ցուցակ, Նարեկ Սարգսյանը հայտնվել է. մամուլն այսօր.Տեսանյութ «Բացարձակ հերյուրանք է»․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ Ոստիկանության կողմից իրեն վերագրվող կաշառքի և չարաշահումների մասին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Երևանյան բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վարչապետի որոշմամբ` Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետների տեղակալներն ազատվել են պաշտոնից «Երեկ իմացա, որ աճուրդի է հանվել Բաղրամյանի թռչնաֆաբրիկան ու տունս». Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատերը վրդովված է Սկանդալ վրացական գազի շուկայում. Սաակաշվիլին պաշտպանում է Բաքվին. Գագիկ Համբարյան «Եթե համաներում չանեին, թափթփուկներին բաց չթողեին, երկիրն ավելի խաղաղ կլիներ». Բժիշկ Գնունին՝ իր տան գողության մասին Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ. տեսանյութ Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է. Բակո Սահակյանն ուղերձ է հղել արցախցիներին Արամ Սիմոնյանը ճնշումների է ենթարկվում իշխանությունների և մի խումբ սորոսական ուսանողների կողմից Կեղծ լուրերի տարածումը սպառնում է ազգային անվտանգությանը. Վլադիմիր Կարապետյան Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ 31 տարի անց Շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը Թալանել են «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու տունը «Երկու դեպքում է օրակարգային է դառնում Փաշինյանի հեռացումը». Էդուարդ Շարմազանով Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Սիրիայում ծանր վիրավորված ահաբեկիչը Թուրքիայում է բուժօգնություն ստանում Իշխանության եկած մարդիկ հարվածում են Հայաստանի և Արցախի հիմքերին. Ռոբերտ Քոչարյան «Բավակա՛ն է». Ցուցարարներին միացել են Ֆրանսուա Օլանդը եւ Նիկոլա Սարկոզին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում Հայաստան համահայկական հիմնադրամում խոշոր չափի լրջագույն չարաշահումներ են բացահայտվել Արսեն Թորոսյանի hանդիպումն «Իմ քայլի» հետ թեժ է լինելու Արտակ Զեյնալյանին հրավիրել են ԱԺ` կարևոր քննարկման ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան Բողոքներ. հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում
Հարցում

Այնպիսի հարաբերություններ, ինչպես իրենք սովոր են ունենալ Հայաստանի հետ, այլևս չեն լինելու. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Բելառուսին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցել է Մարտունի քաղաքի 190-ամյակին նվիրված միջոցառումներին:

Շնորհավորելով քաղաքի հրապարակում հավաքված մարտունեցիներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Մարտունին հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, աչքի են ընկնում ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ուժով: «Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ, դժվարություններին հանդիման, ստիպված եղան մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք գնում էին ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու համար, իրենց երկիրը, քաղաքը շենացնելու համար: Ուզում եմ այդ մարդկանց և բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին աշխատասիրության, հարենասիրության, ձեր ուժի և կամքի համար: Դուք երբեք ոչ մի դժվարության առաջ չեք ընկրկել և չեք ընկրկելու: Մարտունու 190-ամյակն առանձնակի աչքի է ընկնում նրանով, որ մենք իրար հետ արդեն իսկ կերտել ենք Նոր Հայաստան, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է հաղթանակած և միշտ պետք է զգա այդպես:

Ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած առանցքային փոփոխությունը: Ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է: Շատ դեպքերում ասում են, թե այս երկրում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ կա, և դա ասվում է որպես քննադատություն: Համաձայն չեմ դրա հետ և համարում եմ, որ երկրում 3 մլն վարչապետ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն: Դրանում է այն խոսքի իմաստը, երբ ասում ենք, որ դուք ՀՀ-ում իշխանություն եք: Նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, այլ պատասխանատվություն, և երբ ասում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հենց դա նկատի ունենք: Եվ մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը լուրջ հասկանանք, գնահատենք: Հեղափոխության ժամանակ, երբ հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ էր կանգնած, դիմելով ժողովրդին` ասացի, որ հեղափոխությունն ունի մի առաջնորդ, և այն դուք եք: Ձեզնից յուրաքանչյուրն այս երկրի վարչապետ է, դա նշանակում է մեզնից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար: Մենք տասնյակ տարիներ չորս-հինգ հոգով ենք հարթակում կանգնած եղել և ասել ենք՝ փոփոխության ճակատագիրը ձեզնից է կախված: Այսօր յուրաքանչյուրիս պատասխանատվության ժամն է եկել` հասկանալու, թե ձեզնից յուրաքանչյուրի որոշումից ինչքան բան է կախված: Ընտրություններում յուրաքանչյուրս մի ձայն ունի, և յուրաքանչյուր ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետև հիմա այն ժամանակը չէ, երբ ընտրակաշառք բաժանողն է որոշում, այլ դուք` ձեր մի քվեն որևէ մեկին տալով վճռում եք այս երեխաների ճակատագիրը, ովքեր քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը մասնակցել են: Միշտ խոստացել եմ, որ խոսելու եմ ճշմարտության մասին, չեմ փորձելու իրականությունը շեղել: Երբ մարզեր այցելելիս ավտոմեքենայի պատուհանից նայում եմ, ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այսօր ամենամեծ խնդիրն աղբի վերամշակման գործարան ստեղծելն է: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտ առկա աղբով լի տեսարանը:

Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել նման իրավիճակը: «Ինչո՞ւ երկրում չէր լինում հեղափոխություն, որովհետև վախենում էինք ինչ-որ բանից, պարտվելուց, հետապնդումների ենթարկվելուց, բայց երբ հաղթեցինք` դադարեցինք վախենալ: Այսինքն, մեր ընկալումը փոխվեց: Բայց իշխանության փոփոխությունը բավարար չէ, դեռ շատ բաներ կան փոխելու: Թափված աղբն անարգանք է բոլորիս նկատմամբ: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք քաղաքական աղբը և պետք է մաքրենք ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը:

Մենք որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի: Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից ուզում են համոզել, թե մենք փոքր ժողովուրդ ենք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ ենք, բայց այսօր բոլորին ասում ենք, որ մենք այդպիսի ժողովուրդ չենք, այլ մեծ ժողովուրդ ենք: Հեղափոխության իմաստը հենց դա է: Ինքներս մեզ և աշխարհին ապացուցել ենք, որ մենք մեծ ժողովուրդ ենք հենց միայն պատճառով, որ արել ենք մի բան, որ աշխարհում մեզնից առաջ որևէ մեկն ի վիճակի չի եղել անել: Մեզնից շատերը չէին հավատում, որ հնարավոր է սիրով և համերաշխությամբ հասնել այսպիսի փոփոխությունների, որովհետև շատերն ուզում էին, որ մեր երկրում, փողոցներում արյան գետեր հոսեին, բայց մենք դա թույլ չենք տվել և թույլ չենք տալու: Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք և հաղթած, որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով, սպառնալիքով, քամահրանքով: Սա Նարեկացու ժողովուրդն է, սա Մաշտոցի, Մոնթե Մելքոնյանի, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի ժողովուրդն է: Բայց մեր մեծությունը սկսում է նաև այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս կռանում ենք և վերցնում, որովետև մենք մեծ ժողովուրդ ենք և սիրում ենք մեր հայրենիքի ամեն անկյունը և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեր հայրենիքի մի անկյունն օտար դարձնի մեզ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմն իրականացրել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: «Մենք ասել էինք, որ իշխանության փոփոխության կամքը կդարձնենք իրականություն, ընդ որում, առանց բռնության, ասում էինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ, և այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է, այն ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով և թափով: Ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ձեր օգնությամբ հոկտեմբերի երկուսին մի քանի ժամում Աժ-ն շրջափակելով՝ մենք հասանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Հետևաբար, այն բոլոր խոստումները, որ տվել էինք հեղափոխական այս փուլի համար, կատարված են: Մենք կատարել ենք մեր ամենամեծ խոստումը, որ իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին: Մեր բոլորի ճակատագիրը ձեր ձեռքում է: Դուք պետք է ընտրեք, թե հետագա հինգ տարիներին ով լինի վարչապետ: Ես ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ վարչական լծակով, ընտրակաշառքով, սպառնալիքով ձեզ հարկադրել ընտրել որևէ մեկին, Հայաստանում տեղի են ունենալու արդար ընտրություններ: Հույս ունեմ, որ «ընտրական ասողների» ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի: Թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե դուք ում ընտրեք: Հետևեք քարոզարշավին, քաղաքական ուժերին, որոշեք, թե ում եք ուզում ընտրել, և ձեր որոշումը մեզ համար կլինի անբեկանելի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը շրջել է Մարտունու հրապարակում բացված տաղավարներով, որտեղ մարտունեցիները հյուրերին են ներկայացրել իրենց արտադրանքը, մշակույթն ու արհեստները:

Մարտունիից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Նորատուս համայնք՝ այն վայրը, որտեղ մեծաքանակ աղբ էր թափված: Համայնքի ղեկավարը զեկուցել է, որ աղբով լի տարածքը պատկանում է մասնավորին, ինչի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ նրա նկատմամբ վարչական տույժ չի կիրառվել: «Պետք է վարչապե՞տն անցներ այս տարածքով, որ այն մաքրվեր: Ձեր միջավայրին խիստ ուշադրություն դարձրեք: Դուք պարտավորություն ունեք մաքուր պահելու ձեր միջավայրը: Խնդիրը տույժի մեջ չէ, այլ ձեր մաքուր միջավայրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով համայնքի պատասխանատուներին և տարածքի սեփականատերերին: Վերջիններս խոստացել են, որ այսուհետև մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին, ու նման բան այլևս չի կրկնվի:

Նիկոլ Փաշինյանը Գավառում` Գեղարքունիքի մարզպետարանում, հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և դպրոցների տնօրեններին: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձ է կատարել առաջիկա քաղաքական գործընթացներին, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններին և պահանջել նրանցից հրաժարվել վարչական լծակների կիրառումից` ընտրական պրոցեսների ընթացքում: «Հին ավանդույթներն այլևս չեն գործելու: Դպրոցի տնօրեններին, համայնքների ղեկավարներին հնարավոր է դիմեն, որպեսզի ինչ-որ լծակներ օգտագործվեն` իրենց համար ընտրական առավելություններ ապահովելու համար: Մեր խնդիրը հստակ է` ՀՀ քաղաքացուն որևէ մեկը չպետք է ասի, թե նա ում ընտրի: Քաղաքացիները հետևում են քաղաքական գործընթացներին, քարոզարշավին և որոշում կկայացնեն իրենց քվեարկության հարցում: Պետք է բացառվի տնօրենների, մանկավարժների ներգրավումը քարոզչական պրոցեսներին, ոչ մի ուսուցիչ չպետք է օգտագործի իր կարգավիճակը քարոզչական նպատակներով: Նրանց գործառույթը գիտելիք հաղորդելն է և կրթական պրոցեսը կազմակերպելը: Մենք այս երևույթն արմատախիլ ենք անելու»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ընտրություններում վարչական լծակների, սպառնալիքների մեթոդներ օգտագործելու քայլերը, ինչը քաղաքացու կամքի սահմանափակում է: «Նման ցանկացած դրսևորում կոշտ արձագանքի պետք է արժանանա: Իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիր է դրված, և որևէ մեկը նույնիսկ չպետք է կաշառքի փորձ անի: Ավելի լավ է՝ մի արեք, քաղաքացիներին թողնում ենք հանգիստ»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ-երի խնդիրներին, աշխատատեղերի բացմանը, մթերումների, աղբահանության, հարկային վարչարարության հետ կապված խնդիրներին: «Մենք ուզում ենք, որ լինեն իրական հնարավորություններ բոլորի համար, որպեսզի ներդրումներ արվեն, նոր աշխատատեղեր բացվեն, ինքնազբաղվածության հարց լուծվի: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ քաջալերվեն` իրենց արդյունքը ստեղծելու: Մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան վաստակել, և՛ փոքր, և՛ միջին և՛ մեծ բիզնեսը: Մեր քայլերն ուղղված են այս ամենին: Հեղափոխության հաջորդ ամենակարևոր խնդիրը համարում եմ աշխատանքի քաջալերումը: Մենք մարդկանց պետք է օգնենք, որ հուսահատության, խեղճի, ուրիշի ողորմության կարիքն ունեցողի հոգեբանությունն այլևս չլինի: Հայաստանը պետք է լինի և է հնարավորությունների երկիր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ միկրոբիզնեսին կառավարությունն ընդհանրապես ազատելու է հարկերից, ինչն արվում է աշխատանքը քաջալերելու համար: Վարչապետի պաշտոնակատարը համայնքների ղեկավարներին հորդորել է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել պոտենցիալ ներդրողներին, ովքեր նպատակ ունեն ստեղծելու նոր աշխատատեղեր:

Ի պատասխան միջպետական փոխգործակցությանը և, մասնավորապես, Բելառուսի հետ հարաբերությունների հետ կապված հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այնպիսի հարաբերություններ, ինչպես իրենք սովոր են ունենալ Հայաստանի հետ, այլևս չեն լինելու: Հնարավոր է` մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, գեներալներ, մշակույթ ունեցող ժողովուրդ ենք: Բայց այդ հարաբերություններում համոզված եղեք, որ մեր կառավարությունն ի վիճակի է պահպանել և պաշտպանել մեր երկրի շահերը: Դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և խոստանում եմ, որ հաշվի կնստեն»:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan