Սասնա ծռեր կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ
Սասնա ռեր կուսակցությունն ավտոերթով շարժվում է Արցախ: Կուսակացության տարածած հաղորդագրությունում նշված է. «Ավտոերթը նվիրվում է Իգոր Մուրադյանի հիշատակին: Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային֊ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային֊քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»։
Zham.am