Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Բաց նամակ Հայկ Մարությանին (ֆոտոշարք, Տեսանյութ)

Պարոն քաղաքապետ, օրերս հայտարարեցիք, որ եթե եղանակը թույլ տա, տարեվերջին Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհը կհանձնվի շահագործման: Սա համարվում է կարևոր ճանապարհ, որը բեռնաթափելու է ավտոտրանսպորտային հոսքը քաղաքի կենտրոնում՝ քաղաքի մի շարք թաղամասեր իրար կապելով շրջանցող արագընթաց ճանապարհներով:

Բայց դուք տեղյա՞կ եք՝ թե ինչպիսի ազդեցություն ունեցավ Ձեր հայտարարությունը Դավիթաշենի համայնքի Մելքումով թաղամասի բնակիչների վրա, ում կյանքը մղձավանջ է դարձել այդ արագընթաց ճանապարհների պատճառով, որտեղ չկան լուսացույցներ ու անցումներ: Ճանապարհը նախագծողներին որևէ կերպ չի հետաքրքել հարցը՝ ինչպես են թաղամասի բնակիչները պահպանելու կապը արտաքին աշխարհի հետ, եթե նախատեսված չի, որ բնակիչները կարող են հատել ճանապարհը ոտքով ու դուրս գալ 16-րդ թաղամաս:

Թաղամասը գտնվում է Դավիթաշենի ու 16-րդ թաղամասի մեջտեղում: Դուրս ես գալիս տանից ու դիմացդ արագընթաց ճանապարհ է ու պարզ չի՝ ինչպես այն պետք է հաղթահարել տրանսպորտից օգտվելու, խանութ, աշխատանքի, դպրոց գնալու, կենցաղային ամենատարբեր հարցեր լուծել համար, եթե դու չունես մեքենա: Արդյունքում արդեն տևական ժամանակ է՝ մենք ունենք ընտրություն՝ “մահապարտի” նման կամայական հատել ճանապարհը արագ ընթացող մեքենաների դիմացով, հետո հաղթահարել բարձր բորդյուրներ, հետո էլի արագընթաց ճանապարհ, հետո էլի բորդյուրներ, հետո նորից ճանապարհ, ու միայն դրանից հետո, եթե ոչինչ չպատահի, դուրս գալ 16-րդ թաղամաս: Ու սա մի կերպ հնարավոր է, քանի դեռ ճանապարհը լիովին չի գործում  ու մեքենաների հոսքը շատ մեծ չէ, բայց ի՞նչ է լինելու, երբ այն ամբողջ թափով աշխատի:

Տպավորություն է, որ ճանապարհը նախագծողն ու հաստատողները բացարձակ չեն ուսումնասիրել տարածքը՝ որտեղով պետք է անցնի ճանապարհը, չեն խոսել բնակիչների հետ, չեն ճշտել՝ ինչպես այն կազդի շրջակայքում ապրող մարդկանց կյանքի վրա: Ու այժմ մենք հայտնվել ենք անելանելի դրության մեջ: Ողջ ճամապարհի երկայնքով ընդամենը մեկ վերգետնյա անցում է նախատեսված, բայց պարզ չէ՝այն ինչ տրամաբանությամբ են կառուցել: Այն կառուցված է թաղամասի վերջնամասում, ու դրանից կարող են օգտվել ապրողների միայն մի փոքր հատված: Իսկ Ինչո՞ւ պետք է Մելքումով թաղամասի բնակիչները կտրեն մի քանի հարյուր մետր ճանապարհ՝ փողոց անցնելու համար: Ընդ որում, այդ վերգետնյա անցումը չի էլ գործում, ու պարզ չէ՝ էլ ինչ անակնկալներ են սպասվում:

Մենք արդեն մի քանի անգամ աղմուկ ենք բարձրացրել՝ պահանջելով տեղադրել լուսացույց կամ որևէ այլ լուծում տալ, որպեսզի ճանապարհը չդառնա մշտական գլխացավանքի պատճառ, սակայն դրան ի պատասխան առաջին ալիքի եթերում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ճարտարագետ Վարդան Կարապետյանը հայտարարեց, թե դա կխախտի ճանապարհի արագընթաց լինելու նպատակը, մեղմ ասած՝ ասաց համակերպվեք՝ոնց ուզում եք: Այսինքն կարևոր չէ, որ այն խախտում է մեծաթիվ քաղաքացիների իրավունքներ, մեծաթիվ անհարմարություններ ու վտանգներ ստեղծում նրանց կյանքի համար, կարևորը գովազդելն է, որ լավ բան են անում, խոշոր ճանապարհային նախագիծ են, հիմա թող մի քանիսն էլ մեքենայի տա՞կ ընկնեն: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր ճարտարագետը, եթե իր երեխան ամեն օր այդ ճանապարհն անցներ, ինչպես մոտակա դպրոց շտապող երեխաներն են ստիպված անում՝ մշտապես լարված պահելով իրենց ծնողներին ու հարազատներին: Առնվազն տրամաբանական չէ՝ ինչու չի քննարկվում առավել ադեկվատ տեղում վերգետնյա անցում կառուցելու տարբերակը: Ինչո՞ւ մեծաթիվ մարդիկ պետք է տանջվեն սխալ նախագծված ծրագրի ու քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անպատասխանատու վերաբերմունքի պատճառով:

Ճանապարհի կառուցման ընթացքում էլ մեծաթիվ անհարմարություններ են եղել, երբ օրերով փակում էին բոլոր շրջակա փողոցները առանց պատշաճ զգուշացումների, սարսափելի աղմուկ անում, սակայն հույս ունեինք, որ դժվարությունները արդարացված են, քանի որ լավ բանի համար է, սակայն պարզվում է, որ մեր շահերը առհասարակ հաշվի չեն առել, մեզ ծաղրել են, արհամարհել: Ու մի հատ էլ արդացնում են դա: Ընդ որում ավելի շուտ բողոքելու շանս էլ չունեինք, քանի որ մինչև վերջ էլ լիովին պարզ չէր, թե ինչ ենթակառուցվածքներ են նախատեսված, որևէ տեղ չկային ճանապարհի կառուցվածքը հուշող ցուցանակներ:

Պարոն Մարության, Ձեզանից է կախված՝ Մելքումով թաղամասի բնակիները ուրախությամբ, թե բողոքի ակցիաներով կդիմավորեն Ձեզ ճանապարհի բացման արարողության ժամանակ: Մենք ակնկալում ենք իրական լուծումներ, հուսով ենք, որ նոր ավագանին հակված է լինելու նաև մեր ներկայացուցիչը, ոչ թե ուղղակի իներտությամբ շարունակել ու ավելին՝ արդարացնել նախկինների սխալները:

Հարգանքներով՝

Դավիթաշենի Մելքումով համայնքի մի խումբ բնակիչներ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan