Եթե ՀՅԴ-ն կարող է գրանցված լինել ՀՀ-ում և Արցախում, ապա ինչո՞ւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը դա չի կարող անել․ Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը վաղը՝ նոյեմբերի 17-ին, ավտոերթ է իրականացնելու դեպի Արցախ, որի նպատակն է ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել որպես համահայկական օրակարգի գերակա հարց։
«Բացառվում է, որ 2015 թվականի հունվարի 30-ի այդ խայտառակությունը կրկնվի։ Մենք հավատում ենք, որ այս երթով Արցախի վրա դրված՝ նախկին իշխանությունը զավթած և Արցախում իրենց դրածոներն ունեցածների խարանը մաքրվելու է։ Մենք արժանանալու ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների ջերմ ողջույնին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: