Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ծրագիր եղել է. Շամազանով
Այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե առաջիկայում Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր է կնքվելու, ասաց, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ծրագիր եղել է դեռեւս ապրիլյան պատերազմից հետո, «ՀՅԴ» խմբակցության առաջարկն էր, ապա նախագահ Սարգսյանը հանձնարարեց Ազգային անվտանգության քարտուղարին եւ Ազգային անվտանգության խորհրդին ներկայացնել առաջարկություններ դրա վերաբերյալ: