Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեւական դադարից հետո այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Սույն գործով մեղադրյալ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի մահից հետո նիստերը չէին կայանում: Նախորդ նիստին Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդել էր դատարան հրավիրել Խանդոյանի կնոջը՝ նրա դիրքորոշումը լսելու, գործի քննությունը նրա մասով շարունակելու վերաբերյալ, ինչպես նաեւ նա միջնորդել էր՝ եթե գործի քննությունը դատարանը շարունակի, ապա Խանդոյանի կինը պետք է ներգրավվի որպես նրա իրավահաջորդ:

Այսօր դատարան էր ներկայացել Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը: Նա ցանկություն հայտնեց մինչեւ գործի քննության ավարտը ներկա լինել բոլոր դատական նիստերին:«Խանդոյան Արայիկին բոլորդ էլ ճանաչում էիք: Նա ինձ համար որպես հերոս միշտ է եղել ու լինելու է, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Խանդոյանը միշտ դրոշակը բարձր է պահել իր ձեռքում եւ ես ավելի ու ավելի եմ բարձրացնելու այդ դրոշակը մինչեւ դատական նիստի վերջը, մինչեւ արդարացում: Այն փաստը, որ դուք Խանդոյան Արայիկին ներկայացրել եք որպես ամբաստանյալ, նա երբեք ամբաստանյալ չի եղել: Խանդոյանն ու մյուս տղաները միշտ եղել են ազգի կողքին եւ մնալու են որպես ապստամբներ եւ հերոսներ ազգի կողքին»,- ասաց Խանդոյանի կինը, ինչից հետո դատական նիստերի դահլիճում գտնվողները սկսեցին ծափահարել նրան:

Անուշ Հայրապետյանին որպես իրավահաջորդ ներգրավվելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ նման կարգ սահմանում է տուժողների համար եւ այս փուլում անձը՝ տվյալ դեպքում Անուշ Հայրապետյանը, կարող է հանդես գալ որպես մահացածի ներկայացուցիչ, ոչ թե որպես իրավահաջորդ: Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց Խանդոյանի պաշտպանի միջնորդությունը բավարարել մասնակի՝ գործի քննությունը Արայիկ Խանդոյանի մասով շարունակել, իսկ իրավահաջորդ ճանաչելու մասով մերժել: Անուշ Հայրապետյանը հանդես կգա որպես Խանդոյանի ներկայացուցիչ:

Նիստի ընթացքում դատարանը բարձրաձայնեց նաեւ նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած համաներման մասին: Նշենք, որ համաներման տեքստում ծռերի մասով առանձին կետ կա, որտեղ, մասնավորապես նշված է հետեւյալը. «Համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն նաեւ 2016 հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար դատապարտված անձինք, եթե դրա դեմ չեն առարկում, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները»: Սա նշանակում է, որ եթե ՊՊԾ գնդի գրավման գործով տուժողները համաներման դեմ չառարկեն, ամբաստանյալների նկատմամբ, բացառությամբ սպանության հոդվածների, մյուս հոդվածներով համաներում կկիրառվի: Ուստի, այսօրվա դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց գործով տասը ամբաստանյալների դիրքորոշումներն այս առնչությամբ:

«Սասնա ծռեր» խմբի 9 անդամները դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին ի պատասխան ասացին, որ թեեւ ընդունում են համաներումը, բայց կարծում են, որ պետք է արդարացվեն, քանի որ իրենք ապստամբություն են արել: Մասնավորապես՝ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ թեեւ իրենք իրականացրել են ապստամբելու իրենց իրավունքը, ստեղված իրավիճակում չեն առարկում համաներման դեմ: Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, հայտնեց, որ դեռեւս հարց է, թե ով է կեղծ մեղադրանք «դրել իր վրա»: «Ես արել եմ իմ ժողովրդի կամքը, ապստամբել եմ, եւ էլի եմ ապստամբելու, եթե որեւէ մեկը կփորձի նեղացնել իմ ժողովրդին»,- հայտարարեց Արմեն Բիլյանը: Վերջինս նշեց, որ ինքը որեւէ բան չի արել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, բայց, այնուամենայնիվ, դատավորի ճշտող հարցերին ի պատասխան ասաց, որ համաներման դեմ չի առարկում:

Պավել Մանուկյանն էլ նկատեց, որ մինչ այժմ չի բացահայտվել անձը, որը ՊՊԾ գնդում վիրավորում է հասցրել իրեն եւ մյուս անձանց: «Ես մնում եմ ապստամբ, բայց տվյալ պահին այլընտրանք չկա»,- հայտարարեց Պավել Մանուկյանը: Մխիթար Ավետիսյանը հայտարարեց, որ ինքը վստահ է՝ շուտով Սասնա ծռերն արդարացվելու են: Խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը նշեց, որ իրենց արդարացնել կամ մեղադրելու իրավունք ունի միայն հայ ժողովուրդը, իսկ ժողովուրդն իրենց արդեն իսկ արդարացրել է: Կյուրեղյանը նշեց, որ ինչպես մյուս տղաներն, այնպես էլ ինքը ձեւականությունը պահպանելու համար չի առարկում համաներման դեմ: Վերջերս մահացած Արայիկ խանդոյանի կինը դիրքորոշում հայտնեց, որ ծռերը ոչ թե պետք է համաներվեն, այլ արդարացվեն: «Ես հպարտորեն ասում են, որ Արայիկը, որպես մարդ տեսակ, արդարացվելու է: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ, որ Արայիկն ու մյուս տղաներն արդարացվեն: Երդվում եմ»,- ասաց Արայիկ Խանդոյանի կինը:

Երկու ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը սխալ բան չի արել, որ որեւէ մեկն իրեն ների: «Կամ ներողն ո՞վ է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը»,- հարց բարձրացրեց Բարսեղյանն, ապա շարունակելով՝ նշեց, որ Փաշինյանը պաշտոնների է նշանակում ոչ մաքուր անցյալ ունեցող անձանց: Դատավորի հարցին՝ ի վերջո Բարսեղյանը կո՞ղմ է համաներմանը, թե՞ դեմ, վերջինս կտրուկ պատասխանեց. «Թքած ունեմ»: Տեւական դադարից հետո Բարսեղյանը չառարկեց համաներման դեմ: Համաներման դեմ չառարկեցին նաեւ Սեդրակ Նազարյանն ու Էդվարդ Գրիգորյանը:

Նշենք, որ գործով տուժողներն ու ենթադրյալ պատանդառուները դեռեւս դիրքորոշում չեն հայտնել համաներման վերաբերյալ:

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստին Արայիկ Խանդոյանի եւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ցանկություն էր հայտնել ստանձնել ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի շահերի պաշտպանությունը:

Դատարանը, որպես Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ, ներգրարվել էր նրա կնոջը՝ Արփինե Թումասյանին, սակայն սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացած Վահրամ Տեփանոսյանը հայտնել էր, որ ցանկանում է ներգրավվել որպես որդու իրավահաջորդ: Այսպիսով, դատարանը դադարեցրել էր Տեփանոսյանի կնոջ՝ Արփինե Թումասյանի իրավահաջորդությունն ու Վահրամ Տեփանոսյանին ներգրավել որպես սպանված ոստիկանի իրավահաջորդ: Նշենք, որ Տեփանոսյանի հայրն ավելի վաղ մեր զրույցում պնդել է, թե որդուն ծռերը չեն սպանել, այլ՝ ոստիկանները: Տեփանոսյանի կինը պնդում է հակառակը:

Դատարանը, սակայն մերժել էր Արայիկ Պապիկյանին որպես Վահրամ Տեփանոսյանի ներկայացուցիչ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանի արձանագրային որոշումը Վահրամ Տեփանոսյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան: Այսօրվա նիստում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նոյեմբերի 5-ին վերաքննիչը որոշում է կայացրել տուժողի իրավահաջորդ Տեփանոսյանի բողոքը բավարարել մասնակիորեն, որոշումը բեկանել եւ ուղարկել նույն դատարան՝ նոր քննություն կատարելու համար:

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը, սակայն այսօր դատարանում ասաց, որ ինքը ներկայացնում է Արփինե Թումասյանի շահերը որպես Տեփանոսյանի իրավահաջորդ, եւ Արփինե Թումասյանի եւ Վահրամ Տեփանոսյանի միջեւ անհամաձայնություն կա՝ իրավահաջորդի հետ կապված: Ուստի, փաստաբանը միջնորդեց Արփինե Թումասյանին կրկին հրավիրել դատարան եւ դատական նիստում պարզել այս հարցը:

Ներկայացուցչի այս հայտարարությունը անակնկալ էր նաեւ դատավոր Մակյանի համար: Նրա ճշտող հարցին՝ իրավահաջորդի հետ կապված ընտանիքում անհամաձայնություն կա՞ ներկայացուցիչը դրական պատասխան տվեց:

Մանրամասները՝ Armtimes.com-ում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan